Ինչպես ասել է Մերլին Մոնրոն.«Կնոջը տվեք ճիշտ կոշիկներ և նա կնվաճի աշխարհը»։
journews.am-ը փոքրիկ հարցազրույց է պատրաստել ոճաբան Անահիտ Մարգարյանի հետ:
-Ողջույն Անահիտ,կցանկանայի` մի փոքր խոսեինք ձեր գործունեության մասին,եթե դեմ չեք:
-Ողջույն:Դեմ չեմ:
-Քանի տարեկանից հասկացաք, որ հետաքրքվրած եք նորաձևությամբ:
-Եթե ճիշտ եմ հիշում, 14 տարեկան էի։ Այդ ժամանակ ավելի շատ մտածում էի Կոկո Շանելի նման հագուստի դիզայներ և նախագծող դառնալու մասին,գաղափար չունեի ոճաբանությունն ինչ է ։ Կոկո Շանելի մասին նկարագրող ֆիլմից ոգեշնչված գտա մի քոլեջ, որտեղ սովորեցնում էին այն ամենն,ինչ այդ պահին ուզում էի ։ Սկսեցի սովորել ու հասկանացա ,որ ցանկություն չունեմ ամբողջ կյանքում կարի մեքենայի առաջ նստելու,ավելին էի ուզում ։Եվ սկսեցի ուսումնասիրել նորաձևության ոլորտը,հիմա չեմ հիշի ինչպես, բայց բացահայտեցի ոճաբանություն մասնագիտությունը ։ Ռուս ոճաբան Ալեքսանդեր Ռոգովի հաղորդումները նայելիս աչքերս փայլում էին , ինչ-որ հարց, որ տրվում էր իրեն ոճաբանության հետ կապված ,իր հետ հավասար պատասխանում էի ։Դե իհարկե ոճաբանությունն ուսումնասիրելուց հետո քոլեջում ուսումս այնուամենայնիվ շարունակեցի ,մտածելով,որ ինձ հաստատ չի խանգարի իմանալ այն հագուստները կարելու ձևը ,որոնք ես պատրաստվում եմ համադրել միմյանց հետ։
-Ձեր կարծիքով, որոնք են ձեր մասնագիտության լավ և վատ կողմերը։
-Եթե անկեղծ լինեմ կասեմ,որ այս մասնագիտությունը բացարձակ վատ կողմեր չունի։ Չունի, քանի որ սիրում եմ ։ Չի կարող վատ կողմեր ունենալ այն մասնագիտությունը,որով մարդկանց կարողանում ես ուրախություն և ժպիտներ պարգևել։
-Ինչպե՞ս է ծնվում միտքը` հագուստին այս կամ այն դիզայնը տալու ժամանակ։
-Դիզայնի մեջ խորացած չեմ ,բայց շատ եմ սիրում upcycling-ով զբաղվել ։ Հնարավոր է ուղղակի նստած լինեմ, և ինչ-որ իդեա մտքիս գա ունեցածս հագուստներից մեկը փոփոխելու հետ կապված ։ Ինձ մոտ այդ մտքերը հանկարծակի են գալիս։
—Կարո՞ղ եք առանձնացնել հագուստի բրենդներ,որ նախընտրում եք առօրյաում։
-Առօրյայում կրում եմ մասս-մարկետյան բրենդներից,վինտաժ խանութ-սրահներից հագուստներ ։ Պատահում է այնպես նաև,որ այդ հագուստները համադրում եմ ունեցածս մի քանի լյուքս բրենդների հագուստների հետ։
-Ինչպե՞ս որոշեցիք ինստագրամյան և տիկտոկյան էջերում նման գործունեություն ծավալել և մադկանց օգնել ձեր խորհուրդներով:
-2018 թվականին որոշեցի անցնել գործի ու բացեցի ինսթագրամս ։ Այդ ժամանակ Ալեքսանդեր Ռոգովի խորհուրդնեդից բացի ոչ մի տեղեկատվություն չունեի ոճաբանության մասին ,ոչ մի տեղ ոճաբանություն մասնագիտությունը դեռ չէի սովորել ։ Առաջին փոստս զուտ Զառա խանութ-սրահից օվերսայզ շապիկ էր ու փոքրիկ տեքստ էի գրել ,որ «այժմ ավելի նորաձև են լայն շապիկները ոչ թե քիպ գրկող»։ Հետո ինսթագրամի միջոցով հանդիպեցի շատ ռուս փորձառու ոճաբանների,ովքեր վեբինարներ էին իրականացնում,սկսեցի լսել ,կրթվել ։ Որոշեցի,որ դա շատ քիչ է ,սկսեցի դասերիս հետ նաև աշխատանքի ընդունվել,որպեսզի գումար հավաքեմ և ոճաբանի դասընթաց գնեմ ։ Գնեցի ու այդ ընթացքում ինսթագրամս սկսեց ավելի զարգանալ քանի որ խորհուրդներս ավելի հստակ և իմաստալից էին դարձել ։ Մինչև հիմա շարունակում եմ անվճար խորհուրդներ տալ և օգնել մարդկանց,բայց դրա հետ մեկտեղ ունեմ նաև վճարովի ծառայություններ ,որոնց միջոցով աղջիկների հետ ավելի խորացված աշխատանքներ եմ տանում։Տիկ-տոկ բացելս եղել է քույրիկիս խորհրդով ։ Ընդհանրապես լուրջ չէի վերաբերվում այդ հարթակին և հույս չունեի ,որ մարդիկ զվարճանքն ու պարերը պետք է թողնեն և լսեն իմ ոճաբանական խորհուրդները։ Քույրիկիս համոզելու երկար տանջանքներից հետո որոշեցի բացել տիկ-տոկ: Սկզբում չէին ընդունվում խորհուրդներս ,հետո սկսեցին ընդունել,իրենց հարցերն ուղղել ։ Տիկ-տոկի շնորհիվ բազմաթիվ լուրջ առաջարկներ եմ ստացել ։ Հիմա ես եմ զարմանում այն մարդկանց վրա,ովքեր այդ հարթակին լուրջ չեն վերաբերվում ,միայն վատ կոնտենտն են նկատում,իսկ լավը ,ինֆորմատիվը անտեսված թողնում ։
-ԵՎ վերջում`ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը:
-Աշխատիր քեզ վրա,հենց քեզ համար ։
-Անչափ շնորհակալ եմ չմերժելու և հարցերին անկեղծ պատասխանելու համար:
-Ես էլ ձեզ եմ շնորհակալ, հաճելի էր:
Մեկնաբանություններ