Մարդու գեղեցկության գրավականը ժպիտն է և, իհարկե, գեղեցիկ ատամնաշարը:Այսօր journews.am-ի հյուրը բժիշկ-ստոմատոլոգ Էդուարդ Աղասյանն է:
-Ողջույն,բժի՛շկ Աղասյան:
-Ողջույն:
-Ինչպե՞ս եք:
-Լավ,շնորհակալություն:
-Շնորհակալ եմ իմ առաջարկը չմերժելու և ինձ ժամանակ տրամադրելու համար: Հիմա՝ տեխնոլոգիաների դարաշրջանում,շատ մեծ տեղ են գրավում սոցիալական կայքերը, և ուսումնասիրելով ձեր Instagram-ը՝ նկատեցինք,որ հետևորդների մեծ բանակ ունեք:Ներկա պահին ունեք մոտ 800 հազար հետևորդ,որը հայաստանյան պայմաներում,կարծում եմ՝ շատ է:
Բժի՛շկ Աղասյան, ես գիտեմ,որ Դուք ցանկացել եք աշխատել օդանավակայանում:Ի՞նչը Ձեզ ստիպեց ընտրել ատամնաբույժի մասնագիտությունը:
-Ընդունվեցի համալսարան՝ուսումս շարունակելու,դրանից հետո նաև կրթությունս շարունակել եմ որպես մագիստրոս և ասպերանտ:
Հետագայում Ռուսաստանում ևս կրթություն ստացա:Տարբեր երկրներում վերապատրաստումներից հետո շատ սիրեցի իմ մասնագիտությունը ու խորացա դրանում:
-Ե՞րբ է հիմնվել Vivaldi Dental Clinic-ը,և ինչպե՞ս է գաղափարը ծագել:
-Կլինիկան հիմնվել է 2018 թվականին: Հոկտեմբերին նշվեց Վիվալդիի 3 տարեկանը:Հիմնել ենք ես և ընկերս. գաղափարը ծագեց,իսկ մենք ռիսկի գնացինք, և սպասումները,ինչպես տեսնում եք,արդարացվեցին:Հենց այսպես էլ ծնվեց Վիվալդին:
-Դուք գրեթե 3 տարի է,ինչ համարվում եք «Տարվա լավագույն կլինիկան»,իսկ 2019 թվականին արժանացել եք «Խելացի մասնագետ» կոչմանը:
Մեկնաբանություններ