Երևան քաղաքի կենտրոնում՝ Բյուզանդ-Խանջյան փողոցների հատման հատվածում է գտնվում արվեստի ցուցադրման գլխավոր կենտրոններից մեկը՝արվեստասերների հարազատ տունը՝Վերնիսաժը:Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թվականների կեսերին Երևանում՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում:2016 թվականից այնտեղ սկսվել են բարեկարգման աշխատանքներ:Զբոսաշրջիկներին հարազատ անկյունը իր ուրույն տեղն ունի այցելուների սրտում:Սկզբնական շրջանում այնտեղ ցուցադրվել են միայն նկարներ,իսկ հիմա Վերնիսաժում կարող եք գտնել ցանկացած արվեստի գործ,որի մասին լսել եք:Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ,ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ և այլն:Վերնիսաժի ցանկացած բնակիչ իրեն համարում է մշակույթի մի մասնիկ ու ուզում է իր սեփական տաղանդը ցույց տալ հասարակությանը:
«Վերնիսաժը յուրաքանչյուրի համար տարբեր նշանակություն ունի:Անցորդները ուղղակի զբոսնում են այստեղ,ու եթե նրանց ինչ-ու բան է դուր գալիս,գնում են:Բոլորը տեսնում են միայն իրերի վերջնական տեսքը,իսկ թե ինչքան երկար աշխատանք ենք տարել մեր ուզածը ստանալու համար,գիտենք միայն մենք»:-ասաց մեր զրուցակիցը՝Վերնիսաժի 25 տարվա բնակիչը:
«Հայաստան այցելելիս առաջինը ուզում էի գալ հենց Վերնիսաժ ու անձամբ տեսնել այն ամենը,ինչի մասին պատմում էին այն ընկերներս,որոնք եղել են այստեղ:Հետաքրքիրն այն է,որ այստեղ չկան իրար նման իրեր,ամեն ինչ տարբեր է ու յուրահատուկ:Որոշել եմ ինչ-որ հերաքրքիր բան գնել,որպեսզի տանեմ ինձ հետ ու դրան նայելիս հիշեմ Հայաստանի ու Վերնիսաժի մասին»:-ասաց զբոսաշրջիկներից մեկը,որը Չինաստանից էր եկել:
Վերնիսաժը ամեն օր կարելի է բացահայտել ու ճանաչել յուրովի:Վերնիսաժը մի տեղ է,որտեղ կան արվեստագետներ ու արվեստի նվիրյալներ:Նրանք այն մարդիկ են,որոնք՝պահպանելով հայկականը իրերին հաղորդում են նոր շունչ ու դրանք դարձնում ավելի նկատելի:
Մեկնաբանություններ