Հնդկաստանը լուսավորվել է լույսի և գույնի շլացուցիչ ցուցադրությամբ,քանի որ միլիոնավոր մարդիկ նշում են հնդուիստական Դիվալի փառատոնը:Դիվալին Հնդկաստանի ամենակարևոր տոներից մեկն է:Այն հայտնի է,որպես լույսերի փառատոն,քանի որ մարդիկ վառում են լամպերը,մոմերը`խորհրդանշելու լույսի հաղթանակը խավարի,բարու և չարի նկատմամբ:Մինչ Դիվալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները: Դիվալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են լամպեր և մոմեր, որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝ բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի)։ Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով քաղցրավենիք և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիվալին, այդ շրջանում իրականացնում է ամենախոշոր առևտուրը։Դիվալի ամսաթիվը որոշվում է Հնդկաստանի օրացույցով և փոխվում է ամեն տարի`հոկտեմբերից նոյեմբեր:Այս տարի այն նշվում է նոյեմբերի 4-ին:
Բայց դա տեղի է ունենում կորոնավիրուսային հմաճարակի և օդի աղտոտվածության հետ կապված մտահոգությունների ֆոնին:Ինչպես անցյալ տարի,այս տարի նույնպես կորոնավիրուսային համաճարակը կանգնացրել է Դիվալիի շատ ավանդույթներ:Կառավարությունը կոչ է արել մարդկանց խուսփել մեծ հավաքներից և հեռու մնալ մարդաշատ վայրերից:Մարդիկ այդ պատճառով կազմակերպել են փոքր տոնակատարություններ:
Մեկնաբանություններ