ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։
Ընտանիքը, որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է: Այն ապահովում է սերունդների մշակութային և պատմական ժառանգականությունը: Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում պետության զարգացվածության աստիճանի մասին կարծիք էին կազմում` ելնելով հասարակությունում ընտանիքի դիրքից և ընտանիքի նկատմամբ պետական վերաբերմունքից:
Ընտանիքում է սկսվում մարդու կյանքը: Այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է: Հենց այս սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացվածության աստիճանի լավագույն ցուցիչն է:
2011թ. փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:
Ես Ալբերտն եմ։ Սովորում եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 21 տարեկան եմ։ Ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում։ Նպատակս մեկն է՝ հանրությանը հասցնել մաքուր տեղեկատվություն, առանց չափազանցությունների։
Սպիտակը այսօր ավելի գունագեղ և մարդաշատ էր։ Սպիտակ քաղաքի ծննդյան օրը տոն է ամեն մի սպիտակցու համար, սակայն, համերգներին և...
Կարդալ ավելինՀուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին Իրանի Իսլամական Հանրապետության` Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից...
Կարդալ ավելինՀայա փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում՝ Երևանի Հրազդան մարզադաշտում, տեղի է ունենալու աշխարհի հայտնի ռեփ կատարող 50 Cent-ի համերգը։ Հանդիսատեսի...
Կարդալ ավելին© 2021-2022 JourNews.am
Մեկնաբանություններ