Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ։Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ կա 6 զոհ և 9 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։
Թուրքական մամուլը Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղի մասին
Թուրքիայի լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին: «Հայաստանը առաջին խոչընդոտն...
Կարդալ ավելին
Մեկնաբանություններ