Տևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։
«Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ, սակայն տևական ժամանակ Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել։ Որոշեցինք տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ ներկայանալ նոր ծրագրով, որը, վստահ ենք, դուր կգա երաժշտասեր հանդիսատեսին»,-նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։ Համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ»՝ «Թաիս» օպերայից, Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն» ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։
2011 թվականին, 22 տարեկանում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ: Նարեկը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով: Նարեկ Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist: Ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը: Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։
Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ: 2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում:
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Թատերարվեստի հնագույն ժողովուրդներից լինելով՝ հայերը շարունակում են պահպանել իրենց մշակութային հմտություններն ու կարողությունները, ձեռնարկում են հնարավոր միջոցները՝ արվեստի պահպանման և...
Մեկնաբանություններ