Նոյեմբերի 10-ին Խորվաթիայի Լուցկո մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի և Շոտլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականների հանդիպումը։
ՈւԵՖԱ Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին խաղում մեր ընտրանին կամային հաղթանակ տարավ՝ մրցակցին հաղթելով 3-2 հաշվով: Առաջին խաղակեսում շոտլանդացիները հաղթում էին երկու գնդակի առավելությամբ, սակայն մեր հավաքականին հաջողվեց վերականգնել խաղի վերահսկողությունը ու առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլառատ խաղում մեկական գոլով աչքի ընկան ԲԿՄԱ-ի կիսապաշտպաններ Սպարտակ Հայրապետյանը, Համլետ Մինասյանը և Արթուր Սերոբյանը։
Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը դաշտ դուրս բերեց հետևյալ կազմը․
12․ Ռաֆայել Մանասյան(GK), 6․ Գոռ Առաքելյան, 5. Էրիկ Սիմոնյան, 4. Ստյոպա Մկրտչյան(C), 17. Ռուբեն Աբրահամյան, 10․ Արթուր Սերոբյան, 18. Համլետ Սարգսյան, 11․ Սպարտակ Հայրապետյան, 9․ Համլետ Մինասյան, 7. Լևոն Վարդանյան, 20. Միսակ Հակոբյան: Փոխարինման դուրս եկան Էդգար Փիլոյանը, Նարեկ Մանուկյանը, Հարություն Ասատրյանը, Տիգրան Սարգսյանը, Յուրի Մարտիրոսյանը։
Առաջին մրցափուլից հետո մեր հավաքականը երեք միավորով խմբում առաջին հորիզոնականը կիսում է Խորվաթիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 13-ին և 16-ին մեր տղաները կմրցեն խմբի մյուս՝ Խորվաթիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։
Մեկնաբանություններ