<<Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար>>, — հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հայտնաբերվել է Մետայի ֊ Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով։
https://citizenlab.ca/2021/12/pegasus-vs-predator-dissidents-doubly-infected-iphone-reveals-cytrox-mercenary-spyware/
https://about.fb.com/wp-content/uploads/2021/12/Threat-Report-on-the-Surveillance-for-Hire-Industry.pdf
Մեկնաբանություններ