Բանակի տոնին ընդառաջ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում տրամադրությունը տոնական էր։
Զինվորական գեղեցիկ համազգեստներով երեխաները հայոց բանակի տոնը շնորհավորեցին թեմատիկ երգու ու պարով, բանաստեղծություններով և բեմադրություններով։ Այս փոքրիկներն են, ովքեր շենացնելու են մեր երկիրը, նրանք են իրենց ուժը ժառանգելու Մոնթեից, Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արարատից և մեր սահմանապահ քաջ տղաներից։ Նման միջոցառումները բարձրացնում են բանակի ու զինվորի դերը մեր ապագա սերունդների գիտակցության մեջ։
Մանկապարտեզի սաների և դաստիարակների տպավորիչ ելույթներով հայոց բանակի հոբելյանը կրթօջախում վերածվել էր ուրախ և ջերմ տրամադրության: Հայոց կրթօջախներում են ձևավորվում մեր հայրենիքի վաղվա պաշտպաններն ու պահապանները, որոնցով ամուր ու հաստատուն է մեր բանակը, զորեղ՝ հայի ոգին: Յուրաքանչյուր մանկավարժ այդ լուսավոր գործի ջահակիրն է։
Մեր ազգային բանակը հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի ծնունդն է։
Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին։
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
«Մերսեդես»-ի մոսկովյան գործարանում կարող է սկսվել չինական «Hongqi» պրեմիում մեքենաների հավաքումը։ Այս մասին հայտնում են «Իզվեստիա»-ի աղբյուրները։ Այս մակնիշի մեքենան...
Կարդալ ավելին
Մեկնաբանություններ