2020-ի աշնան հետևանքները դեռ ոչ ոք չի մոռանում, հիշողությունները գնալով թարմանում են, ցավը` ուժգնանում, բայց միևնույն է, ոչ ոք չի կարողանում հավատալ, որովհետև հավատալուց հետո խենթանալը փրկություն կթվա։ Մեզ մնում է միայն հիշել, գնահատել ու կարևորել։
«Ոչինչ, ոչինչ, մուռդ կհանենք, ախպե՛ր, մենք էլ քո գծով կգնանք…»- ասել էր հերոսը` վերջին անգամ Ռոբերտ Աբաջյանի նկարին նայելով։
Պետրոսյան Հովհաննես Անդրանիկի
Հովհաննեսը ծնվել էր 1996 թ.-ի սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Ընտանիքի կրտսեր որդին էր։ Հերոսը դեռ մանկուց հետաքրքրված է եղել արվեստով, մեծ սեր է ունեցել հատկապես նկարչության և քանդակագործության հանդեպ։
2015 թ․-ին զորակոչվեց Հայոց բանակ, ծառայեց Հադրութում։ Կրտսեր սերժանտ էր, նվիրումով ու հպարտորեն ծառայեց հայրենիքին, մասնակցեց Ապրիլյան պատերազմին ու վերադարձավ տուն։
Ընկերները փաստում են, որ Հովհաննեսը միշտ եղել է կապող օղակ ամենուր, ուներ մեծ հումորի զգացում, որի շնորհիվ էլ միշտ ուշադրության կենտրոնում էր լինում։ Հունվարի 25-ին Հովհաննեսը զորացրվեց և առանց ժամանակ կորցնելու անդամագրվեց ԵԿՄ֊ին, որ եթե նորից իր կարիքը լինի, շտապի հայրենիքը պաշտպանելու։ Նա իրապես հայորդի էր ու մեծ հայրենասեր։ Երբ պայթեց պատերազմի լուրը, ընկերոջ հետ այլևայլ ճանապարհով հասավ ռազմաճակատ ու պայքարեց մինչև վերջին շունչը…
2020 թվականի հոկտեմբերի 6-ին հերոս Հովհաննես Պետրոսյանը ընկավ կռվի դաշտում` Վանգաթաղի բարձունքը պաշտպանելիս…
Ամբողջ ջոկատը զոհվել էր, մնացել էին երեք ընկերներով ու մինչև վերջ կռվել թշնամու 500 հոգանոց դիվերսիոն զորախմբի դեմ։ Հովհաննեսը ջոկատի ամենակրտսեր զինվորն էր, ընդամենը 24 տարեկան, բայց ընկավ քաջի մահով։
Հերոսը Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Արիության» մեդալով:
Նա հենց հայրենիքը պաշտպանելու համար էր լույս աշխարհ եկել և կատարեց իր առաքելությունը…Աբաջյանին տված խոսքը պահեց…
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Մեկնաբանություններ