Արագ սնունդ, արագ պատրաստման սնունդ, ֆասթֆուդ (անգլ.՝ fast «արագ» и food «սնունդ») այսպես է կոչվում սննդի պատրաստման և կիրառման վրա ծախսվող քիչ ժամանակի տրամադրմամբ կերակուրը` պարզեցված սպասքով կամ առանց դրա:
Այս ճաշատեսակների առավելությունը կայանում է պատրաստման ու օգտագործման արագության և մատչելիության մեջ: Նաև կարևոր դեր է խաղում նվաճողական գովազդը տարբեր ԶԼՄ-ներում։
Աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում գոյություն ունեն արագ պատրաստման ճաշատեսակներ: 1921 թվականին Կանզասում բացվեց White Castle ընկերությունը, որի ֆիրմային ուտեստն այն ժամանակ դեռևս արտասովոր համբուրգերներն էին։ Կայուն գինը և արտասովոր լինելը գրավում էին գնորդներին, իսկ մթերքի անվտանգության մասին կասկածները ցրվեցին ընկերության սեփականատիրոջ՝ Բիլլի Ինգրամի խորամանկ քայլի շնորհիվ, երբ հատուկ վարձված սպիտակ խալաթներով մարդիկ տպավորություն էին ստեղծում, որ նույնիսկ բժիշկներն են համբուրգերներ գնում։ 1940-ական թվականների վերջում White Castle ընկերության համար մրցակիցներ հայտնվեցին, որոնցից ամենալուրջը դարձավ <<ՄաքԴոնալդս>>-ը։ ՄաքԴոնալդս ցանցի զարգացումը նույնպես ցույց է տալիս արագ սննդի տարածումը. 1956 թվականին ԱՄՆ-ում կար ՄաքԴոնալդսի 14 ռեստորան, 1960 թվականին ՝ 228, 1968 թվականին՝ 1000, 1975 թվականին՝ 3076, 1980 թվականին ՝ 6263, 1984 թվականին՝ 8300, 1990 թվականին՝ 11800: Այժմ ՄաքԴոնալդս կորպորացիան աշխարհի 119 երկրներում ունի ավելի քան 30 հազար հաստատություն:
Ցանցային արագ սննդի մեջ լայնորեն կիրառվող կիսաֆաբրիկատները, ինչպես և «գործարանային» արտադրության այլ ուտելիքը, կարող են պարունակել տարատեսակ սննդային հավելումներ, որոնց մեծ մասը բացասաբար է ազդում օրգանիզմի վիճակի և ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջության վրա։ Դրանց թվում են ճարպաթթուների տրանսիզոմերները։ Դրանց բաղադրությունը բավականաչափ տարբեր է՝ կախված մթերքից։ Ըստ USDA-ի տվյալների՝ սովորական չիզբուրգերում կա ընդամենը 0,7 % տրանսճարպ։ Սակայն կարկանդակներում՝ սառեցված վիճակում, դրանց բաժինը կազմում է 35 %, քանի որ դրանց մեծ մասը պատրաստվում է հիդրոհանգուցային ճարպերի կիրառմամբ։ Դրանք խախտում են մարդու դիմադրողականությունը, մեծացնում են շաքարային դիաբետի, քաղցկեղի զարգացման ռիսկը, նվազեցնում են տեստոստերոնի քանակը, խաթարում են պրոստագլանդինների (օրգանիզմի բազմաթիվ գործընթացներ կարգավորող և բոլոր հյուսվածքներում և օրգաններում գտնվող) փոխանակումը, խաթարում են ցիտոքրոմ ց-օքսիդազների (գլխավոր ֆերմենտը, որը անվտանգ է դարձնում կանցերոգենները և դեղորայքային որոշ տոքսիններ) աշխատանքը։ «Արագ» սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը:
Այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սնվում են արագ սննդով, առաջանում է ավիտամինոզ ։ Անգամ չնայած մարդու քաշի ավելացմանը՝ մարդուն չեն բավականացնի օգտակար բաղադրիչները։ Ըստ անգլիացի գիտնականների կողմից 14 տարեկանների ուսումնասիրության՝ տպագրված BMJ-ում ՝ ճարպաթթուների տրանսիզոմերներ պարունակող մթերքի սիրահարների մահացությունը սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից շատ ավելի բարձր է, իսկ կաթնագեղձի քաղցկեղը հանդիպում է 40 %-ով ավելի հաճախ:.
Մի քանի փաստեր արագ սննդի մասին
- Աշխարհի երեք խոշոր արագ սննդի ցանցերն են՝ Subway, McDonald’s և KFC:
- 1929 թվականին ստեղծվել է համբուրգերի կրտսեր եղբայրը՝ չիզբուրգերը, երբ 16-ամյա Լայոնել Ստերնբերգերը պատահաբար համբուրգերի մեջ պանիր է ավելացրել:
- Աշխարհի ամենաթանկ համբուրգերն արժե 5000 ԱՄՆ դոլար: Այն կարելի է գնել Լաս Վեգասի «Mandalay Bay» բարում:
- McDonalds-ը մի անգամ իր աշխատողներին պաշտոնապես կոչ է արել խուսափել fast food ուտելուց:
- «Կեսար» աղցանը McDonald’s-ում ավելի կալորիական է, քան համբուրգերը:
- «Heart Attack Grill» ռեստորանում վաճառվող 900 գրամանոց համբուրգերի էներգետիկ արժեքը 8000 կալորիա է:
Մեկնաբանություններ