Շատ դժվար է խոսել պատերազմի մասին, հատկապես, երբ այդ պատերազմը քեզանից խլել է քո հարազատներին, ընկերներին, քո հույսը, երազանքները, Հայրենիքի մի հատվածը…բայց,երբ գոնե մեկ կյանք հրաշքով փրկվել է,աննկարագրելի են զգացողություններդ…
Սեպտեմբերի 27֊ի ահասառսու բոթը մեզ էլ հասավ, ինչպես ամբողջ հանրապետությունից՝ այնպես էլ մեր փոքրիկ Քարագլուխ գյուղից ունեինք հզոր զինվորականներ,հայորդիներ,ովքեր զատ մի վարկյան մտածելու մեկնեցին առաջնագիծ , իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին հայրենիքը։Նրանց հերոսական քայլերի մասին անվերջ կարելի է խոսել…
Այսօր ուզում եմ խոսել մի մարդու մասին,ով իր տեսակով շատ համեստ է և միշտ խուսափել է խոսել իր սխրագործությունների մասին։
Մեր հերոս հետախույզն է` Հարութ Մանուկի Ստեփանյանը,Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղից:Ծնվել է 1989թ.հունիսի 10֊ին։Զինծառայությունից հետո հայրենասիրությամբ լեցուն Հարութը 2009թ֊ից սկսած ծառայությունը շարունակում է խաղաղապահ զորքերում։
Այնուհետև 2019թ. ծառայում է N զորամասի հետախուզադիվերսիոն ջոկատում՝ լինելով իր գործի վարպետ։
Հայրենիքը պաշտպանելու մեծ ցանկությամբ լցված հոկտեմբերի 1֊ին մեկնում է ռազմաճակատ։Պատերազմի ամբողջ ընթացքում չլքելով մարտի դաշտը արիաբար կռվում է թշնամու դեմ, ընկնում շրջափակման մեջ,որից դուրս է եկել իր մասնագիտական հմտությունների միջոցով։
Մասնակից է եղել Ջաբրայիլի,Հադրութի մարտերին,հետո ջոկը տեղափոխել են Դավիթ Բեկ որտեղ էլ նոյեմբերի 8֊ին հատուկ գործողության ընթացքում ստացել է որովայնային ծանր վիրավորում։Բժիշկներին հաջողվել է փրկել մեր հերոսի կյանքը,սակայն երկար բուժումներ են պահանջվել մինչ վերականգնվելը՝ 4 ամիս։ Ապաքինվելուց անմիջապես հետո վերադարձել է ծառայության և մինչ օրս անձնվիրաբար կատարում է իրեն պարտականությունները։
Խաղաղություն հայոց աշխարհին և բարի ծառայություն հայրենիքի սահմանները անձնվիրաբար պաշտպանող զինծառայողներին:
Հեղինակ՝ Երազիկ Վարդանյան
Մեկնաբանություններ