Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:
ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:
«Ինձ համար Հայկը մի ամբողջ աշխարհ է,սակայն այդ աշխարհը սահմանափակ չէ».տեղի ունեցավ Հայկ Սահակյանին նվիրված համերգը
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Կարդալ ավելին
Մեկնաբանություններ