Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
13 °c
Yerevan
13 ° Երք
16 ° Չրք
13 ° Հնգ
5 ° Ուր
4 ° Շբթ
7 ° Կիր
  • Մուտք
Journews
      Radio Jour News
  • Գլխավոր
  • Ժամանց
    • Ամբողջը
    • Երաժշտություն
    • Շոու բիզնես
    • Փառատոն
    • ֆիլմ աշխարհ

    Հայտնի է Օսկարի լավագույն ֆիլմը

    <<Երազանքներն իրականանում են, ուղղակի պետք է պայքարել դրանց իրականացման համար>>.Նարեկ  Վարդանյան

    Բերքի տոնը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

    Лицей - Осень

     «Лицей» խմբի մենակատարուհի Նաստյա Մակարևիչը Դիլիջանից աշնանային լուսանկար է հրապարակել (FOTO)

    Արիշտայի փառատոնը Բջնիում

    Սաշ Հայկազունու համերգ-շնորհանդեսը

    Երգը հոգուց բխած աղոթք է․ հայտնի «Սարերով, ձորերով» և «Ճամփա տվեք» երգերի երաժշտության հեղինակ՝ Վարդան Գալստյան

    50 Cent-ը Հայաստանում համերգ կունենա

    Ազգային կինոակադեմիայում ամփոփվեցին 2022թ․-ի «Անահիտ» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների քվեարկության արդյունքները

  • Մշակույթ
    • Ամբողջը
    • Ճարտարապետություն

    Միշուստինը կոչ է արել հայրենասիրության մասին որակյալ ֆիլմեր նկարահանել

    Տիգրան Մանսուրյանն այսօր դարձավ 83 տարեկան

    Ճարտարապետությունը արվե՞ստ է, թե՞ արհեստ. Վահագն Մովսիսյան

    Կործանված Պոմպեյի ապրեցնող շունչը Երևանում

    Ժամանակակից արվեստի շունչը

    Հարրի Փոթթեր․ վերադարձ Հոգվարթս

    Արցախից եկած <<Անմոռանալի հայացքները>>

    Արվեստանոցը՝ ներսից. Արծրուն Ասատրյան

    Մոռացված վանքի շունչը

  • Առողջություն

    Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ

    Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ

    Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել

    Մի՞ֆ, թե՞ իրականություն. խաշի հատկությունների մասին պարզաբանում է օրթոպեդ-վնասվածքաբանը

    Առողջ ժպիտը՝ բժիշկ Էդուարդ Աղասյանի երաշխիքով…

    Մենք ապրում ենք պլաստիկի դարաշրջանում

    Ջեք Գևորգյան. Բժիշկ Մահը

    ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

    Moderna-ն նոր պատվաստանյութի ստեղծման ճանապարհին է

  • ֆիլմ աշխարհ

    Հայտնի է Օսկարի լավագույն ֆիլմը

    Ազգային կինոակադեմիայում ամփոփվեցին 2022թ․-ի «Անահիտ» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների քվեարկության արդյունքները

    Համացանցում է հայտնվել ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Ճայերը» ֆիլմի թրեյլերը

    ֆիլմի ռեժիսորը Կիևի ապաստարաններից մեկում է գտնվում, շուրջբոլորը պայթյունների ձայներ են ու սարսափելի մթնոլորտ. Ռոզա Գրիգորյան

    Համացանցում է հայտնվել Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի թրեյլերը

    «Արյան կանչը». Արմեն Դալլաքյան

    <<Ոտքի կանգնելու կամքը>> ֆիլմի պրեմիերան՝ ռեժիսոր Վահե Սուքիասյան. (VIDEO)

    Կորեական դրամաները NETFLIX հարթակում

    «Էյֆորիան» վաղուց դուրս է եկել դեռահասների դրամայի սահմաններից

  • տեխնոլոգիա
    • Ամբողջը
    • ծրագրեր
    • Տիեզերք

    Այն վտանգում է ոչ միայն բոլոր այն մասնագիտությունները, որոնք ավելի տեխնիկական էին, այլ նաև, երկար ժամանակ «պահանջված» և «ապահով» համարվող շատ մասնագիտություններ․ Նարեկ Վարդանյան

    Հայկական ինտերնետի հայրը. 83-ամյա Մկրտումյանը հայալեզու էլեկտրոնային հասցե է ստեղծում

    Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը․ ընկերությունում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել

    Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

    NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

    Չինաստանը հեռահար զոնդավորման արբանյակ է արձակել Երկրի ուղեծիր

    Ուկրաինական ուժերը DJI անօդաչու սարքերի վրա օգտագործում են մոտ 1 կգ քաշով C4 պայթուցիկ. Տեսանյութ

    Samsung-ի նոր սմարթֆոնները կլինեն առանց լիցքավորիչների

    Ուկրաինացի ծրագրավորողները կարճ ժամանակահատվածում ստեղծել են «oդային հարձակում» հավելվածը

  • Սպորտ

    Բոքսը երիտասարդ աղջկա սրտում

    Nike-ն ընդդեմ կլիմայի փոփոխության

    Այսօր` հունվարի 21-ին , Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

    Մելբուրն, Ավստրալիա- Ռաֆայել Նադալ, լուսանկարները՝ Դանիել Փոքեթի

    Հայազգի Խաչանովը կրկին պարտվեց Նադալին

    Հաղթական մեկնարկ

    Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն. Արմենպրես

    Դարպասապահ-ռմբարկուները ֆուտբոլում

    Կապանցի մարզիկների հաջողությունները

    Հայ ֆուտբոլիստը գերմանական «Բավարիայում»

  • Ռադիո
  • Privacy Policy
Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները

Գլխավոր Լրահոս Արվեստ

Բոլորովին ուրիշ աշուն

Ալբինա Բուջատյան © Հեղինակ՝ Ալբինա Բուջատյան
17/10/2021 10:10
Արվեստ
Ընթերցանության ժամանակը: 9 րոպե
A A
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ

Պիտի լիներ այսպես,

պիտի լիներ տխուր,

պիտի լիներ տխուր

մի սենտիմենտալ աշուն:

Օրորվեին պիտի տերևները

ու լինեին սոսկալի դեղին

և խարույկ պիտի դառնային մի օր

ու բոցը բարձրանար երկինք:

Ես պիտի քայլեի փողոցով,

սոսկալի, սոսկալի մենակ,

և տրամվայները պիտի անցնեին

լույսերը պայծառ վառած:

Եվ դու պիտի անցնեիր փողոցով

աչքերդ զարմանալի կապույտ…

և

այս

ամենի

վրա

վաղը ձյուն կգա…

Հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյան։ ԽՍՀՄ hայ բանաստեղծ,թարգմանիչ և խմբագիր։Ծնունդով Գյումրիից և իսկական պոետի հոգով այս տղամարդը հայ գրականության էջերում և մարդկանց սրտերում դաջել է իր ոսկեժանր պոեզիան այնպես,որ կարդալիս Գրիգորյանի որևէ բանաստեղծություն,իսկական գրականագետը կամ պարզապես գրականասերը միանգամից գլխի կընկնի, որ հեղինակը հանճարեղ (համարձակվում եմ կիրառել այդ բառը) Հովհաննես Գրիգորյանն է։ Գրիգորյանի մուտքը գրականություն եղավ 1975 թվականին, երբ հրատարակվեց նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Երգեր առանց երաժշտության>> խորագրով։ Վերջինիս ցանկում ամենահայտնի և հոգեգրավ բանաստեղծությունը <<Քեզ հետ և քեզ համար>>-ն է՝  գրված  հատուկ մելիզմական ռիթմերով։ Ստորև կարող եք կարդալ բանաստեղծությունը, որը միշտ արդի է։

ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Ես այս երգը երգում եմ կանգնած,

որովհետև դու նա ես,

ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,

որովհետև դու նա ես.

ում համար կռվի են ելնում առանց հրամանի,

որովհետև դու նա ես,

հենց նա, որին ասում են միակ,

որին կարոտում են հեռվից,

որի համար արտասվում են օտար սրճարաններում

և նավերի վրա:

Ես այս երգը երգում եմ սկզբից,

որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո

էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,

որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,

լեռները` քարերի կուտակում,սերը` շքեղություն ավելորդև որդի ծնելը` հանցագործություն:

Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված,

Առավել ևս դժվար է լռել:

Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ

իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ:

Ես որոնում եմ կապը, որն իր հետ

ճշմարտության լույս կտա խոսքերիս,

հարազատության տաք զգացումին

վերադարձնում եմ ահա նորից քեզ:

Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում

Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով,

որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ

պիտի նոր լինի քեզ նման,

որովհետև դու նոր ես ամեն օր և պիտի լինես այդպես շարունակ:

Ես այս երգը երգում եմ գլխաբաց,

որովհետև դու նա ես,

ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,

երբ մենք ճանապարհ ենք ընկնում,

երբ մենք սկսում ենք օրը,

երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,

որովհետև այս երգը չպետք է վերջանա,

որովհետև ես ու իմ երգը

միշտ քեզ հետ ենք

և միշտ քեզ համար:

Հաջորդ բանաստեղծությունը, որ կցանկանայի ևս ընդգծել Գրիգորյանի պոեզիայում դրամամելանխոլիկ տրամադրություններով պարուրված <<Քեզանից հեռու աշուն>>-ն է, որում ինչպես հեղինակն է գրել <<Ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ անհրաժեշտ բառեր ես որոնում արցունքներդ մեկնաբանելու համար>>։Կարծում եմ՝այստեղ որևէ բան ավելացնելու կարիք չկա։ Եվ առհասարակ, մեկնաբանել պոեզիան, պոետի ապրումները, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։ Կարելի է և նույնիսկ պետք է մեկնաբանել խաղը կամ որևէ մրցույթ,բայց ոչ երբեք այն,ինչը մարդկային զգացմունքների և ապրումների զեղումն է, ինչը ինքնին մաքրացեղ արվեստ է՝ գունազարդ և բոլորովին ազատ արվեստ։Իսկ արվեստը, ինչպես հայտնի է բոլորիս, մտածողությունն է՝ ստանդարտներից դուրս։

ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ ԱՇՈՒՆ Է

Երջանկությունը այն է,

ինչ մենք կորցնում ենք ամեն օր

և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,

երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ

անհրաժեշտ բառեր ես որոնում

արցունքներդ մեկնաբանելու համար:

Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.

անմոռանալի թափառումներ

երաժշտության փողոցներում,

և քրտինք,

որ հեղեղի նման հոսում է ներքև,

և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,

արև ու անապատ ու չվերջացող քայլեր…

Երջանկությունը…

դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,

որովհետև երջանկությունը հենց այն է,

ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,

որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում

և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,

պիտի մոռանանք  արևի տակ շուռումուռ գալով,

ցատկոտելով ջրի մեջ,

հիանալով փողոցների անթերիությամբ,

աղջիկների հետևից նետելով կոպիտ ու

աններելի բառեր

և խոսելով, անվերջ խոսելով:

Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,

գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,

և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,

ինձ մոտենալիս – թրջված ու ողբալի,

կիմանաս, որ երջանկությունը այն է,

ինչ հեռվից մոտենում է քեզ

և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,

անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր

մեկի պատմած

ձանձրալի ու տխուր մի իրողություն:

Օ՜, ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ

կենտրոնում,

բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն

դնելով

աղավնիներից ազատ տարածության վրա:

Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ

և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,

բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն

գտնելու հույսով, որտեղ կարելի է նստել

մենակ ու հանգիստ,

ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի

կյանքի  մասին

և երջանկության մասին ծխել ու մտածել.

և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`

հանկարծակի հայտնված արցունքներդ

մեկնաբանելու համար…

Եվ վերջում ուզում եմ ամփոփել հոդվածը հայրենիքի մասին սիրառատ բանաստեղծությամբ.

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,

փոքրիկ` ինչպես նորածին զավակ,

իսկ քարտեզի վրա

ընդամենը արցունքի մի կաթիլ…

Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ…

Հովհաննես Գրիգորյանն իր <<Քեզ հետ և քեզ համար>> բանաստեղծության մեջ ասել է՝ <<Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,որովհետև այս երգը չպետք է վերջանա>>։

Հովհաննես Գրիգորյանի, և իր նման մեծ գրողների երգերը երբեք չեն վերջանում, քանի դեռ մենք կարդում և արժևորում ենք նրանց թողած ժառանգությունը ու այսօր նաև փորձում ենք ստեղծել մեր ժամանակների՝ 21-րդ դարի, ոսկեժանր պոեզիան։

Նկարները՝ համացանցից

10
Թեգեր: Հովհաննես Գրիգորյան
Նախորդ գրառումը

Քո «վազող» գրքերի հետքերով

Հաջորդ գրառումը

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր

Ալբինա Բուջատյան

Ալբինա Բուջատյան

Նույնատիպ Գրառումներ

Հաջորդ գրառումը

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր

Ձիթհանը՝ Տաթևի այցեքարտերից

Երիտասարդության սիրելի վայր դարձած ցուցասրահը

Մեկնաբանություններ

Ռուսաստան

Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն

© Հեղինակ՝ journews
26/03/2023
0
164

«Մերսեդես»-ի մոսկովյան գործարանում կարող է սկսվել չինական «Hongqi» պրեմիում մեքենաների հավաքումը։ Այս մասին հայտնում են «Իզվեստիա»-ի աղբյուրները։ Այս մակնիշի մեքենան...

Կարդալ ավելին
Սպորտ

Թուրքական մամուլը Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղի մասին

© Հեղինակ՝ journews
25/03/2023
0
1.4k

Թուրքիայի լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին: «Հայաստանը առաջին խոչընդոտն...

Կարդալ ավելին
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել

© Հեղինակ՝ journews
25/03/2023
0
1.6k

Ադրբեջանը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում. Արցախի տեղեկատվական շտաբ Արցախի Հանրապետության...

Կարդալ ավելին
ֆիլմ աշխարհ

Հայտնի է Օսկարի լավագույն ֆիլմը

© Հեղինակ՝ journews
13/03/2023
0
188

95-րդ Օսկար մրցանակաբաշխության ժամանակ, լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող ճանաչվեցին Դանիել Կուանն ու Դանիել Շեյներտը`«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար։...

Կարդալ ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը JourNews.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց JourNews.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Follow Us

contact@Journews.am

Privacy Policy

© 2021-2023 JourNews.am

Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները
  • Գլխավոր
  • Ժամանց
  • Մշակույթ
  • Առողջություն
  • ֆիլմ աշխարհ
  • տեխնոլոգիա
  • Սպորտ
  • Ռադիո
  • Privacy Policy

© 2021-2023 JourNews.am

  • Մուտք

Welcome Back!

կամ

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Մուտք գործել

Add New Playlist

0:00
0:00