Հունվարի 12-ը արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Աշոտ Թորգոմի Խաչատրյանի ծննդյան օրն է։
Նա այսօր կդառնար 21 տարեկան։ Ընտանիքն այսօր 2-րդ անգամ է Աշոտի ծնունդն անցկացնում առանց իր ֆիզիկական ներկայության։
Աշոտը 2019 թվականին հանձնեց քննությունները, ընդնունվեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ու միանգամից մեկնեց զինվորական ժամկետային ծառայության։ 2021 թվականին արդեն նա պետք է համալրեր առաջին կուրսեցիների շարքերը, բայց, ցավոք,Աշոտը հավերժի ճամփորդ դարձավ։
Կուրսեցիներն այժմ մտնում են լրագրող ազատամարտիկների լսարան ողջունում ու մտովի զրուցում Աշոտի հետ, այնուհետև դասն անց կացնում Աշոտի բարի ժպիտի ու հպարտ հայացքի ներքո։
Փառք քեզ ու քո բոլոր զինակից ընկերներին, Աշո՜տ ջան։
Շնորհակալ ենք…
Խոնարհվում ենք…
-
Աշոտ Խաչատրյանի մայրը, եղբայրներն ու կուրսընկերները
Մեկնաբանություններ