Ստամբուլում 71 տարեկանում մահացել է Baykar ընկերության կառավարման խորհրդի նախագահ, հարվածային անօդաչուների մշակման նախագծի հեղինակ Օզդեմիր Բայրաքթարը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Baykar ընկերության մշակած առաջին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ԶՈւ սպառազինման կազմում շահագործվել են 2005-2009 թվականներին երկրի հարավարևելյան շրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:
Վերջին անօդաչուները, որոնց վրա աշխատել է Բայրաքաթարը, եղել են Bayraktar TB2 և AKINCI ԱԹՍ-ները:
Մեկնաբանություններ