Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամի նոր ենթատեսակ է հայտնաբերվել, քանի որ երկիրը բախվում է Covid-19-ով պայմանավորված հոսպիտալացումների նոր աճի, հայտնում է CNBC-ն։
XE անվանումով հայտնի այս ենթատեսակը հայտնաբերվել է 637 պացիենտի մոտ ամբողջ երկրում՝ համաձայն Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության վերջին վիճակագրական տվյալների, որը հայտարարել է, որ ներկայումս բավարար տվյալներ չկան, որպեսզի եզրակացություններ արվեն դրա վարակիչ լինելու աստիճանի կամ լրջության վերաբերյալ:
XE-ն պարունակում է 2021թ․ վերջին հայտնված բարձր վարակիչ օմիկրոն BA.1 եւ ավելի նոր օմիկրոն BA.2 շտամների խառնուրդ, վերջինը ներկայումս գերիշխող է Մեծ Բրիտանիայում:
Սա, այսպես կոչված, «ռեկոմբինանտ» է՝ տարբերակի մի տեսակ, որը կարող է առաջանալ, երբ մարդը միաժամանակ վարակվում է երկու կամ ավելի տեսակներով, ինչի հետեւանքով պացիենտի օրգանիզմում դրանց գենետիկական նյութը խառնվում է:
Նման ռեկոմբինանտները հազվադեպ չեն և մի քանի անգամ առաջացել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Նոր տարբերակի ծանրության եւ պատվաստանյութերին դիմակայելու ունակության վերաբերյալ տվյալները դեռեւս պարզ չեն, թեև առաջին գնահատականները ցույց են տալիս, որ այն կարող է ավելի փոխանցելի լինել, քան նախորդ շտամները:
Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին Իրանի Իսլամական Հանրապետության` Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից...
Հայա փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում՝ Երևանի Հրազդան մարզադաշտում, տեղի է ունենալու աշխարհի հայտնի ռեփ կատարող 50 Cent-ի համերգը։ Հանդիսատեսի...
Մեկնաբանություններ