2001 թվականին Ջավախյանների ընտանիքում մի նոր լույսի շող փայլեց.այդքան սպասված զավակն էր լույս աշխարհ եկել:Դստեր՝Սեդայի ծնունդից ի վեր,Գևորգի մայրը երազել է որդի ունենալու մասին,և հինգ տարի անց Աստված պարգևել է նրան որդի ունենալու բերկրանքը:
-Երբ մայրս իմացել է,որ զավակի է սպասում գնացել է եկեղեցի և Աստծուն խնդրել,որ երեխան լինի սպիտակամորթ,գանագրահեր և ունենա բաց գույնի աչքեր,այսինքն իմ հակապատկերը:Մորս ցանկությունը կատարվել էր,-պատմում է Սեդան:
Երբ հարցրեցի Գևորգի մանկության և պատանեկության տարիներից,Սեդան սկսեց մեծ ոգևորությամբ պատմել՝փորձելով մտաբերել ամեն ինչ՝առանց բացթողման:
-Ինքը էնքան չար էր,որ ածականը բակում դրել էին բեն Լադեն:Երբ բակ էր իջնում օդը կանգնում էր,բոլորը իրենց երեխաներին կանչում էին վերև,որ Գևը չխբի,չկռվի իրենց հետ:Ահավոր ակտիվ էր:
Որ մանկապարտեզ էր գնում թութակին խեղդել էր:Անտանելի չար էր էներգիան երբեք չէր սպառվում:
— Իսկ երբ Գևորգը իրեն տեսավ բեմում և ինչը իրեն դրդեց զբաղվել բիթբոքսով:
-Գևորգը 4 տարեկանում սկսեց խոսել,ընդարապես չէր խոսում:Սկսեց խոսել ռուսերեն,հայերենը թերանում էր, ու ,ինչպես գիտեք ,չխոսող երեխաները իրենց էմոցիաները դուրս են հանում ինչ-որ ձևով,ինքը սկսկեց նկարել ու մինչև խոսելն էլ սկսկեց բերանով ինչ-որ ձայներ հանել:Հետո երբ մեծացավ այս ամեն ինչը թողեց իր հետևանքը.ինքը սկսեց բիթբոքս անել,լրիվ ինքնուս:Մասնակցում էր տարբեր մրցույթների ու միշտ բարձր հորիզոնականում էր.եթե ոչ առաջին,ապա երկրորդը կար ու կար:Անգամ դպրոցում մենահամերգ ունեցավ բիթբոքսի՝տոմսերով,գումարով ու մարդիկ,չնայած նրան,որ ինքը դպրոցական երեխա էր,առնում էին տոմսերը ու գալիս համերգին:Դրանից իր կարիերան սկսեց:<<Քարե դարդ>>սիթքոմ հրավիրեցին իրեն,ընդամենը մեկ սերիայում նկարվեց,դրանից հետո իրեն Վաչե Թովմասյանը նկատել էր ու մի օր նստած էինք Գևին նամակ եկավ.առաջարկ ստացավ նկարահանվել<<Ոսկե դպրոց>>սիթքոմում:
Գևորգը միշտ նշում էր,որ շատ հայտնի մարդ է դառնալու:Ուզում էր դառնալ դերասան և ունենալ իր առանձին ստուդիան:Սակայն հայրենիքի հանդեպ ունեցած սերը և պարտքի զգացումը,Գևորգին ստիպեցին մի կողմ դնել սեփական ես-ը:
Նա պիտի գնար հուլիսի տասնչորսին, բայց խնդրեց,որ իրեն տասնմեկին տանեն: Նախքան բանակ գնալը շատ էինք կռվում,իդեալական,հաշտ քույր ու եղբայր չէինք:Միշտ ասում էր գնամ բանակ կարոտելու ես:
Իհարկե Սեդայի համար դժվար էր հերթական անգամ վերապրել հաճելի պահերը,որոնք դարձել են հիշողություններ,բայց արցունքները ժպիտի տակ քողարկելով շարունակում էր պատասխանել հարցերիս: Բնականաբար ոչ մի ակնթարթ չէր կարող մոռանալ՝անգամ մեծ ցանկության դեպքում:Հարցիս՝կա արդյոք մի դրվագ,մի պահ,որը ինչ էլ լինի չի մոռանա,արցունքների միջից ժպտալով պատասխանեց.
-Մի օր նստեցինք երթուղային , պտտվեց ու ետևում նստածին ասեց կներեք էլի,որ մեջքով եմ նստած:
Բայց ամենաշատը տպավորվելա իր վերջին խոսքերը,որ գրեց հուլիսի տասին ու տասնմեկին գնաց բանակ…
<<Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին,մաքսիմում կարող եմ ասել,որ շուտով կլսեք իմ անունը ավելի բարձր>> :
Սեդայի հարսանիքը տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 20-ին: Գևորգի հարսանիքին չմասնակցելը պատճառաբանվել է իբրև համավարակի տարածմանը կանխում,սակայն քույրը վստահ է,որ ի սկզբանե բոլորը տեղյակ են եղել գալիք պատերազմի մասին: Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գևորգը խնդրել է քրոջը աղոթել իր համար:Սեդայի ամուսինը քառօրյա պատերազմի մասնակից է եղել:
-Ամսի քսանվեցն էր,դեռ մեղրամսի մեջ էինք մոտավորապես գիշերը ժամը երեքն էր, արթնացա ձայներից,ամուսինս անհանգիստ կանգնած էր պատուհանի մոտ:Ասում եմ սովորական կայծակա ինչից ես վախենում,ասեց սա սովորական կայծակ չի,հրետանիի ձայնա:Ես, էդպես էլ չհավատալով ,քնեցի:Ամսի 27-ին արթնանում եմ ժամը 8.30,մտնում եմ ֆեյսբուք ու տեսնում եմ պատերազմա սկսվել:Միանգամից շտապեցինք Երևան:Ահավոր էր էն պահը երբ ես տեսնում էի տանկերը ու հիշում,որ Գևը տանկիստա:Երբ խոսում էինք շատ հանգիստ էր իրեն պահում,անգամ տեղը չէր ասում:Չնայած նրան,որ ես ու եղբայրս զույգ չենք՝ես զգում էի նրա հետ կատարվող ամեն ինչ:Հողարկավորության էինք երբ Գևը զանգեց ամուսնուս,ինչ-որ բան ասեց ու անջատեց:Պարզվեց,որ այդ ժամանակ ասելա ինձ տանում են:Հիշում եմ,որ երեկոյան վերադարձանք ինչ-որ բան էի զգում,ամուսինս Գևին ասեց ամեն դեպքում Սեդայի հետ էլ խոսի,զարմացա,ասում եմ այսինքն,հետո ասեց ուզում ես տնեցիների հետ էլ խոսի:
Հոկտեմբերի 23-ին վերջին անգամ զանգեց,ամսի 24-ին ընդանրապես չենք խոսել:Երեկոյան Գևի դասարանցին՝Տաթևը զանգեց ինձ,ասեց Գևը վիրավորա,բերում են Երևան:Գևի հետ վիրավորված տղան էր տեղյակ պահել:Հենց գիշերը ինչքան հիվանդանոց կար սկսեցինք փնտրել:Բոլոր տեղերը ման եկանք,բայց չկար:Հետո մեզ իր սպաներից մեկը զանգեց,ասեց Գևին բերում են Երևան,բայց թե որ հիվանդանոց չասեց:Բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք փնտրել:Ամսի 26-ին ինձ ուղարկում են մի նկար.առանձին-առանձին Գևն էր,աչքերը,քիթը,բայց ,չգիտեմ ,երևի չէի ուզում հավատայի: Երբ գնացինք հիվանդանոց ասեցին նման հիվանդ չկա էստեղ:Հետո բժշկի հանդերձանքով ինձ տարան հիվանդի մոտ ու ես միշտ ասում էի,որ Գևի մատերից կճանաչեմ իրեն:Տեսնում եմ,որ շատ վիրավորներ կան՝չնայած ասում էին,որ չկան:Որ բացեցին մատերը տեսա սև,թմբլ մատեր,ասում եմ ինքը չի ու դուրս ենք գալիս:Դեռ հիվանդանոցից դուրս չէինք եկել բժշկուհին ասեց հաշվի առել ես,որ հնարավորա այտուցված լինի:Ուզում էի երկրորդ անգամ մտնել թույլ չտվեցին:Բժշկուհին ասեց ոտքի մատերից կճանաչե՞ս ու նկարը ցույց տվեց:Ես վստահ էի,որ Գևի ոտքի մատերնա:Ինքը իր ոտքի ցուցամատը միշտ ծալում էր ու նկարի մեջ էլ էր ծալած:Բայց ինձ թույլ չեն տալիս,որ մտնեմ:Ու ես մնացի անորոշ վիճակում ու եթե ես կասկածում էի Գևնա, թե չէ,ծնողներս հաստատեցին,որ ինքն էր:Մամաս սպիից էր ճանաչել,ու երբ բժշկին հարցրել էր Գևի վիճակի մասին,պատասխան չէր ստացել…
Երբ գնացել էին եկեղեցի Տեր հայրը Սուրբ Գևորգի աղոթագիրք և խաչ էր տվել,որ հաջորդ օրը դնեն Գևի բարձի տակ:Գևորգի մայրը,տարիներ առաջ Աստծուց որդի էր խնդրել,այսօր եկել էր խնդրելու,որ որդին ապաքինվի,սակայն…Աստված այս անգամ բարեգութ չգտնվեց.ինչպես տղային ուղարկել էր երկիր,այդպես էլ ետ տարավ երկինք՝հավերժ կարոտ թողնելով մոր սրտում,և մեր սրտերում հավերժ դաջելով հերոսի կապույտ աչքերը…
-Ամսի 28-ի առավոտյան ժամը 12-ին ինձ հիվանդանոցից զանգեցին ու միանգամից ասեցին Գևորգի սիրտը կանգնելա:Ու ինչքան էլ ես ինձ հույս էի տալիս,միևնուն է,արդեն ուշ էր.Գևս չկար:Ու ինչքան էլ ես ինձ հույս էի տալիս,որ միգուցե սխալմունք լինի,իզուր էր…
Արդեն մեկ տարի է ինչ ապրում ենք Գևորգի և մեր բոլոր հերոսների մասին հիշողություններով:Ցավոք, նրանց մասին իմացանք միայն պատերազմի ժամանակ,և դեռ չէինք հասցրել ճանաչել,լսեցինք նրանց բոլորի անունները ավելի բարձր,քան նրանք էին պատկերացնում:Պատերազմը մեզ սովորեցրեց ապրել ամեն կյանքի ամեն մի վայրկյանը:Այսօր,հոկտեմբերի 28-ին լրանում է մեկ տարին, ինչ կապտաչյա տանկիստը լուսավորում է կապույտ երկինքը:Եվ ով կպատկերացներ,որ Գևորգի հայտնի դառնալը այսքան ցավոտ էր լինելու,իսկ ինքը չէր լինելու:Եվ որքան էլ զգանք,որ հոգեպես նրանք մեզ հետ են,այնուամենայնիվ զգալու ենք,որ մեզ ֆիզիկապես էին պետք:Գևի տանկը կռվի թեժ օրերին շատ բարդ աշխատանքներ էր իրականացրել.նրան ղեկավարողը հայտնիության ձգտող կապուտաչյա հրեշտակն էր:Երբ գնաք Եռաբլուր՝Գևի գերեզմանին,կլսեք պայթյունի ձայն.Գևի տանկն է կրակում:
Մեր հուշերում և հիշողության մեջ հավերժ դաջվեց <<Տանկիստ Գևը>>, ով իր տանկով ուզում էր ջախջախել թշնամուն,և որի անունը լսեցինք բարձր…
Մեկնաբանություններ