Ապրիլի 1-ից բարձրանալու է գազի գինը․ կա գնաճ։ Ինչ միջոցառումներ են նախատեսվում այս ուղղությամբ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։ Հարցին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է։ «Այո՛, մի իրավիճակ է ստեղծված, գնաճային երևույթներն այնպիսին են, որ հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապրիլի 1-ից գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով: Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում նույն ծավալի սպառման պարագայում գինը կամ սպառողի վճարելիք գումարը չի փոխվելու:Մեր սահմանին 165 դոլարի պարագայում այսօր Եվրոպայում գինը 1400 դոլար է: Սա կարևոր նյուանս է, պետք է հաշվի առնել:Կհասկանանք՝ որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ աջակցություն իրականացնել, և կիրականացնենք»,- ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով՝ բյուջեի պահուստային ֆոնդը բավարար է նման միջոցառումներ ֆինանսավորելու համար:
«Ինձ համար Հայկը մի ամբողջ աշխարհ է,սակայն այդ աշխարհը սահմանափակ չէ».տեղի ունեցավ Հայկ Սահակյանին նվիրված համերգը
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Կարդալ ավելին
Մեկնաբանություններ