Միացյալ Նահանգներն այսօր բացում է իր սահմաններն ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդների համար՝ վերջ դնելով 20 ամիս տևած սահմանափակումներին, որոնք ընդունվել էին դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:
ԻնչԻնչպես փոխանցում է BBC News-ը, ավիաընկերությունները պատրաստվում են արտասահմանցի ուղևորների մեծաթիվ հոսք ընդունել: Մինչ այս պահը գործող ճանապարհորդական արգելքը տարածվում էր ավելի քան 30 երկրի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: ԱՄՆ մուտք գործելու արգելք էր սահմանվել նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Իրանի և Բրազիլիայի քաղաքացիների համար:
Այժմ ԱՄՆ կարող են ժամանել կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացած և կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունեցող անձինք:
Նոր ընդունված կանոնի համաձայն՝ արտասահմանցի ճանապարհորդները թռիչքի մեկնարկից առաջ պետք է ցույց տան պատվաստման վկայագիրը, «Քովիդ-19»-ի թեստի բացասական պատասխան ստանան և տրամադրեն այլ մարդկանց հետ իրենց վերջին շփումների տվյալները: Այդ պարագայում նրանք ստիպված չեն լինի կարանտին պահպանել ԱՄՆ ժամանելուն պես:
Մեկնաբանություններ