Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրովը` «Ալ Ջազիրային»
Լավրովն այլ կարևոր թեզերի մասին էլ է հայտարարել.

Արևմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։

Ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում երկրի իշխանությունը, բայց այդ ուժը պետք է ներկայացնի երկրում ապրող բոլոր ազգություններին։

Ղրիմի այս կամ այն կողմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է։

Եթե երրորդ համաշխարհային պատերազմ տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար:

Ռուսաստանը շատ ընկերներ ունի և նրան հնարավոր չէ մեկուսացնել։
Լավրովի խոսքով` Ռուսաստանում պատրաստ էին, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա։
Մեկնաբանություններ