Այսօր հայրենի քաղաքը վերջին հրաժեշտը տվեց իր զինվորին։
Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 16-ին։Ընդունվել էր Վանաձորի պետական համալսարան։Ռուդիկը 11 ամիս է, ինչ ծառայության էր անցել, բայց արդեն հասցրել էր աչքի ընկնել իր խելքով ու խիզախությամբ․կոչումով կրտսեր սերժանտ էր։2021 թվականի սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել էր պատվոգրով՝ Անկախության 30-ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար հաղթահարելու համար։
Ռուդիկը զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող «Շիշ Պալ» կոչվող դիրքում՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով։
Պայծառ, ուրախ, ժպտերես, ակտիվ ու նախաձեռնող։ Ալավերդիում բոլորն այսպես են ճանաչում Ռուդիկին։ Իրական հայրենասերի ու հայի օրինակ էր։ Իր գրառումներում բոլորին էր հորդորում լինել հայրենասեր, ջանալ հայրենիքի համար, պատրաստ լինել ցանկացած արհավրիքի։
Իսկ այսօր Ռուդիկն իր կյանքով պաշտպանեց հայրենիքը, դարձավ այն հազարավոր հայորդիներից մեկը, ով առանց երկմտելու սեփական կյանքը դրեց նժարի վրա։ Նա անմահացավ, իր արյունը թողնելով հայրենի հողին, հեռացավ ժպիտով հանուն գալիք սերնդի։
Մեկնաբանություններ