Քչերին է ծանոթ այս քաղաքը,որ թաքնված է Լոռվա խոր ձորակներում։Ալավերդին Լոռու մարզի մեծությամբ չորորդ քաղաքն է․բնակվում է շուրջ տասներեքհազար մարդ։Քաղաքը հարուստ է պատմամշակութային վայրերով։ Ալավերդին առավել հայտնի է որպես հանքարդյունաբերության քաղաք։
Ալավերդում մեծ ուշադրություն են դարձնում երեխաների և երիտասարդների զարգացմանն ու ժամանցին։Ինտենսիվորեն զարգանում է սպորտը։Կան ֆուտբոլի,հանդբոլի,շախմատի և արևելյան մարտարվեստի խմբակներ։
Հանդբոլի թիմը քաղաքը ներկայացնում է հանրապետությունում տեղի ունեցող մրցաշարերում,մեկնում արտերկիր,նույնիսկ հյուրնկալում Ռուսաստանից,Վրաստանից և Ուկրաինայից ժամա-նած թիմերին։
Մոտ ապագայում ռուսաստանաբնակ մի գործարար պատրաստ-վում է ներդրումներ կատարել և հայրենի քաղաքում զարգացնել ֆուտբոլն ու ըմբշամարտը։Մարզիչները ժամանելու են Դաղստանից։Կլինի փորձի փոխանակում։
Ալավերդում ևս մեկ ապորտային իրադարձություն տեղի ունեցավ օրերս։Արդեն երկու տարի Հայաստանում տեղի է ունենում #BeActive եվրոպական սպորտի շաբաթ փառատոնը,որում ընդգրկված է Ալավերդին։Կազմակերպիչների նպատակը սպորտի և ֆիզիկական ակտիվության տարածումն է։Այս տարի Ալավերդի քաղաքի փառատոնը ամենահագեցածներից էր․մասնակցել են ութից վաթ-սունհինգ տարեկան շուրջ երեքհարյուր մարզիկներ։Ծրագում ընդ-գրկված եղել հետևյալ մարզաձևերը․
-
ֆուտբոլ
-
վոլեյբոլ
-
բասկետբոլ
-
հանդբոլ
-
թենիս
-
վազք
-
շախմատ
Գլխավոր իրադարձություններից էր մանկական զվարճալի խաղերը, որոնց մասնակցել են հարյուր քառասուն երեխաներ և ութ հրահանգիչներ։Մասնակիցները նաև ստացել են նվերներ։
Փառատոնի մասնակիցները առիթ ունեցան ևս մեկ անգամ առնչվելու սպորտի հետ և համոզվեցին,որ սպորտով զբաղվելու համար մեծ միջոցներ անհրաժեշտ չեն,պարզապես պետք է ունենալ ցանկություն և մոտիվացիա։Իսկ ամենամոտիվացնող նպատակը հոգու և առողջ մարմնի ներդաշնակությունն է։
Մեկնաբանություններ