Երեքշաբթի, 9 Օգոստոսի, 2022
  • Մուտք
Journews
      Ռադիո
  • Գլխավոր
  • Ժամանց
    • Ամբողջը
    • Երաժշտություն
    • Շոու բիզնես
    • Փառատոն
    • ֆիլմ աշխարհ

    50 Cent-ը Հայաստանում համերգ կունենա

    Ազգային կինոակադեմիայում ամփոփվեցին 2022թ․-ի «Անահիտ» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների քվեարկության արդյունքները

    Instagram-ն արգելափակել է Օլգա Բուզովայի 23 մլն բաժանորդով օգտահաշիվը

    Համացանցում է հայտնվել ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Ճայերը» ֆիլմի թրեյլերը

    Տեսահոլովակի պրեմիերա․ Garik & Sona feat. 3.33 — Datark

    ֆիլմի ռեժիսորը Կիևի ապաստարաններից մեկում է գտնվում, շուրջբոլորը պայթյունների ձայներ են ու սարսափելի մթնոլորտ. Ռոզա Գրիգորյան

    Համացանցում է հայտնվել Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի թրեյլերը

    Տեսահոլովակի պրեմիերա․ Դավիթ Սեխպեյան

    «Արյան կանչը». Արմեն Դալլաքյան

  • Մշակույթ
    • Ամբողջը
    • Ճարտարապետություն

    Միշուստինը կոչ է արել հայրենասիրության մասին որակյալ ֆիլմեր նկարահանել

    Տիգրան Մանսուրյանն այսօր դարձավ 83 տարեկան

    Ճարտարապետությունը արվե՞ստ է, թե՞ արհեստ. Վահագն Մովսիսյան

    Կործանված Պոմպեյի ապրեցնող շունչը Երևանում

    Ժամանակակից արվեստի շունչը

    Հարրի Փոթթեր․ վերադարձ Հոգվարթս

    Արցախից եկած <<Անմոռանալի հայացքները>>

    Արվեստանոցը՝ ներսից. Արծրուն Ասատրյան

    Մոռացված վանքի շունչը

  • Առողջություն

    Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ

    Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ

    Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել

    Մի՞ֆ, թե՞ իրականություն. խաշի հատկությունների մասին պարզաբանում է օրթոպեդ-վնասվածքաբանը

    Առողջ ժպիտը՝ բժիշկ Էդուարդ Աղասյանի երաշխիքով…

    Մենք ապրում ենք պլաստիկի դարաշրջանում

    Ջեք Գևորգյան. Բժիշկ Մահը

    ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

    Moderna-ն նոր պատվաստանյութի ստեղծման ճանապարհին է

    <<Ոտքի կանգնելու կամքը>> ֆիլմի պրեմիերան՝ ռեժիսոր Վահե Սուքիասյան. (VIDEO)

    Կորեական դրամաները NETFLIX հարթակում

    «Էյֆորիան» վաղուց դուրս է եկել դեռահասների դրամայի սահմաններից

    Հայաո Միյաձակիի մուսաները

  • տեխնոլոգիա
    • Ամբողջը
    • ծրագրեր
    • Տիեզերք

    Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը․ ընկերությունում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել

    Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

    NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

    Չինաստանը հեռահար զոնդավորման արբանյակ է արձակել Երկրի ուղեծիր

    Ուկրաինական ուժերը DJI անօդաչու սարքերի վրա օգտագործում են մոտ 1 կգ քաշով C4 պայթուցիկ. Տեսանյութ

    Samsung-ի նոր սմարթֆոնները կլինեն առանց լիցքավորիչների

    Ուկրաինացի ծրագրավորողները կարճ ժամանակահատվածում ստեղծել են «oդային հարձակում» հավելվածը

    Anonymous-ի հաքերները կիբերպատերազմ են հայտարարել Ռուսաստանին

    21-րդ դարի առաջնահերթություն դարձած Տեղեկատվական անվտանգությունը

  • Սպորտ

    Բոքսը երիտասարդ աղջկա սրտում

    Nike-ն ընդդեմ կլիմայի փոփոխության

    Այսօր` հունվարի 21-ին , Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

    Մելբուրն, Ավստրալիա- Ռաֆայել Նադալ, լուսանկարները՝ Դանիել Փոքեթի

    Հայազգի Խաչանովը կրկին պարտվեց Նադալին

    Հաղթական մեկնարկ

    Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն. Արմենպրես

    Դարպասապահ-ռմբարկուները ֆուտբոլում

    Կապանցի մարզիկների հաջողությունները

    Հայ ֆուտբոլիստը գերմանական «Բավարիայում»

  • Ռադիո
Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները

Գլխավոր Պոեզիա

Վիկտորիա Սամուել

Վիկտորյա Մկրտչյան Հեղինակ՝ Վիկտորյա Մկրտչյան
20/01/2022
Պոեզիա
0
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ

    Վիկտորիա Սամուելը շատերին է հայտնի իր յուրահատուկ ու սրտամոտ ստեղծագործություններով: Վիկտորիան գրում է սրտի ուզածն ու զգացմունքներ ու էմոցիաներ փոխանցում ընթերցողներին:

    Ես ուրիշ ապրելու ձև չգիտեմ․ սա այն է, ինչ գալիս է ներսից, և ես նույնիսկ վստահ չեմ, որ հնարավոր է ապրել առանց դավաճանելու այն ամենը, ինչը խուտուտ է տալիս ներսդ։ Ես շատ այդպիսի մարդկանց գիտեմ․ դա ինձ վախեցնում է։ Ես շատ բան եմ թողել գրելու համար՝ կայուն աշխատանք, կայուն ֆինանսական եկամուտ, որոշ հարաբերություններ, և գուցե դա հիմարություն է, բայց ես, նորից, ուրիշ ապրելու ձև չգիտեմ։ Դեռ քովիդից առաջ՝ 2019-ին սկսեցի գիրք գրելու հերթական փորձը, որը, հուսով եմ, ստացվել է։ Այն ավարտել եմ 2020-ին։ Հետո սկսվեց պատերազմը, ու ես երկար ժամանակ ոչինչ չէի անում նրա հետ։ Ես նույնիսկ ինձ հետ ոչինչ չէի անում։ Հիմա արդեն վերջնական տեսքի եմ բերել։ Հուսով եմ՝ շուտով կհրատարակվի։ Այն արձակ է․ պոեզիայի հետ կապ չունի։ Վերնագիրը՝ «Բոլոր արևներից առաջ»։ Իսկ պոեզիան պահի ու ապրումների կծիկ է, որն, այնուամենայնիվ, սնվում է անցյալի խորքերից։ Ես դրա մեջ ես եմ, և ուրիշ հեղինակների գրածների մեջ էլ երբեմն ես եմ, և դա ինձ ուրախացնում է։ Կարդում եմ, աներևույթ գրկում հեղինակին և ուրախանում, որ նա, ահա՛, նա ինձ հասկանում է։ Եվ սա գուցե պատրանք է, բայց ես այնքան էլ համոզված չեմ, որ պատրանք չէ նաև հողը, մարդը, ես․․․

    Վիկտորիա Սամուել

    Ստորև կարող եք կարդալ Վիկտորիա Սամուելի ինքնատիպ բանաստեղծությունները:

    ●Բանաստեղծություններ

    Ինձ երբեմն թվում է՝
    պատրաստ եմ
    մեռնելու,
    չլինելու
    և մնալու այս մարմնում՝
    որպես երբեմնի բնակիչ,
    ով որոնում էր
    և նույնիսկ գիտեր՝ ինչ,
    և ով հոգնել էր շունչը փչելու չափ,
    և ով ներել է,
    բայց չգիտի՝
    ինչ անի էդ ներումի հետ։

    Ինձ երբեմն թվում է՝
    պատրաստ եմ
    խառնվելու եղած ջրերի
    ու եղած հողի հետ
    ու չորացած հողի հետ
    և թողնել այս մարմինը,
    որը սիրում եմ զարմանալիորեն.
    թողնել ու չլինել,
    թողնել ու խաղաղվել,
    թողնել ու ներել նորից.
    միշտ ներելու մարդիկ կան։

    Ինձ երբեմն թվում է՝
    հողն ամուր չէ այլևս,
    և այն ոչինչ չի պահում վաղուց,
    հետո պարզվում է՝
    միայն ինձ չի պահում։
    Ես ծանր եմ…

    Ինձ թվում է երբեմն՝
    ես տեղավորել եմ բոլորին իմ մեջ
    ու դուրս եմ մնացել կյանքից։
    Ես նաև գիտեմ,
    որ ինչ֊որ մեկն ինձ սիրում է
    իսկապես,
    և դա ես եմ,
    կամ էլ՝ Աստված,
    և ի՞նչ կապ ունի։

    Ինձ հաճախ թվում է՝
    հիմա էլ պատրաստ եմ
    վեր կենալ ու գնալ,
    հիմա էլ պատրաստ եմ
    թողնել մարմինն այս,
    որն իր ճանապարհն ունի,
    և օրենքներն ունի իր։

    Ինձ երբեմն թվում է՝
    պատրաստ եմ
    մեռնելու,
    չլինելու
    և մնալու այս մարմնում՝
    որպես երբեմնի բնակիչ,
    ով ներում էր բոլորին,
    ով գիտեր բոլորին,
    և ասում էր՝
    առյուծը մեղավոր չի,
    որ գիշատիչ է,
    և եղնիկն էլ մեղավոր չի,
    որ եղնիկ է ծնվել,
    և ես մեղավոր չեմ,
    և նույնիսկ նրանք,
    ովքեր թողնում են
    ամենախոր վերքերը,
    մեղավոր չեն.
    նրանք հաճախ չգիտեն՝
    ինչ են անում։

    ****
    Եվ ի՞նչ,
    դու լինում ես պարզ ու հիասքանչ,
    ես եղունգներս եմ ներկում
    անգույն լաքով,
    դու նայում ես հայելու մեջ.
    մի քանի մազ սպիտակել է,
    ես նայում եմ հայելու մեջ.
    մի փունջ մազ սպիտակել է,
    ես երեկոյան մեղրով թեյ եմ խմում,
    դու ուտում ես նախաճաշից մնացած մի բան,
    դու նայում ես ձեռքերիս,
    որ չորանում են այս ձմռանը,
    ես՝ շուրթերիդ,
    որ չորանում են այս ձմռանը,
    դու համբուրում ես ձեռքերս,
    ես՝ շուրթերդ,
    որ չորանում են այս ձմռանը,
    դու ինձ պատմում ես առաջին սիրո մասին,
    ես քեզ իմ մասին եմ պատմում.
    ես նախ ինձ եմ սիրել…

    Մենք փակվում ենք լոգարանում,
    և մեր սառած մարմինները
    տաքանում են,
    և մեր սառած մարմինները
    կարմրում են,
    և մեր սառած երազները
    ապրում են այս գոլորշու մեջ
    ու չեն փլվում,
    չեն խեղճանում,
    որովհետև
    ես գիտեմ՝ ինչպես ես դու փախչում,
    որովհետև
    դու գիտես՝ ուր եմ փախչում ես։

    ****

    Արդեն ձմեռ է.
    ես մոռանում եմ միշտ,
    որ ամառները կարճ են տևում,
    աշունները միջանկյալ ու անորոշ են,
    իսկ ձմեռները շտապում են միշտ։

    Արդեն ձմեռ է,
    և ես չեմ համբուրում շուրթերդ,
    և դու չես համբուրում ծոծրակս,
    որ թաց է լինում լոգանքից հետո,
    դու ինձ չես պատմում լեռների մասին,
    ես քեզ չեմ պատմում,
    թե ինչու եմ շտապում միշտ
    ու ինչու տեղ չեմ հասնում դեռ։

    Արդեն ձմեռ է.
    շների մորթին հաստացել է,
    կատվի կույր ձագերը շատ են,
    նրանց վրա հարձակվում են իմ սիրած շները,
    եվ ես ստիպված նրանց հեռու եմ քշում
    ու գոռում։
    Ես անուժ եմ նորից,
    և երբ հատկապես ձմեռ է,
    այդ շներն ուժեղ են ավելի,
    ցուրտն ուժեղ է ավելի,
    կատվի ձագը, որ դեռ կույր է,
    ուժեղ է ավելի.
    նա ծնվել է ձմռան նախօրեին,
    ես դեռ չեմ ծնվել։

    ****

    Գեղեցիկ է
    երբ կինը
    նորից բացում է
    պահարանը
    հանում
    իր սիրած զգեստները
    ու ընտրում

    Գեղեցիկ է
    երբ կինը
    լոգարանում
    մնում է երկար
    ու ոչ լացելու համար

    Գեղեցիկ է
    երբ կինը
    հայտնվում է
    հայելու դիմաց
    հանում
    ստվերաներկերը
    ու ընտրում

    Գեղեցիկ է
    երբ կինը
    չի սպասում
    ոչ ոքի
    հատկապես
    երջանիկ լինելու համար

    ****

    Քո պես տղամարդիկ ուշանում են,
    իմ պես կանայք չեն սպասում,
    քո պես տղամարդիկ
    կամ սիրահարվում են խենթի պես,
    կամ քար անտարբեր են,
    իմ պես կանայք
    սիրահարվում են հաճախ,
    երբ ինչ֊որ բան այն չէ,
    սիրահարվում են
    քար տղամարդկանց
    ու հեռանում են ժամանակին։

    Քո պես տղամարդիկ
    սիրում են սերը,
    բայց հավատալ վախենում են,
    իմ պես կանայք սիրում են իրենց,
    սիրում են սերը և չեն փախչում,
    իմ պես կանայք
    սերը չեն տրորում ոտքերի տակ,
    և իմ պես կանայք
    բաց են թողնում,
    որովհետև սերը կապ չունի
    պահելու հետ։

    Քո պես տղամարդիկ
    պաշտպանվում են ցավից,
    իմ պես կանայք
    ցավեցնում են միայն նրանց,
    ում չեն սիրում։

    Քո պես տղամարդիկ
    փախչում են,
    իմ պես կանայք
    բաց են թողնում,
    և սերը լինում է հազվադեպ,
    ամուսնությունները՝ հաճախ,
    և չենք գտնում իրար,
    և բաց ենք թողնում իրար.
    քո պես տղամարդիկ
    դա անում են սկզբից,
    իմ պես կանայք
    դա անում են վերջում,
    իմ պես կանայք
    բաց են թողնում վերջնական։

    Եվ իրական սերերն
    իրենց լինելու իրավունքն են կորցնում,
    որովհետև քո պես տղամարդիկ
    ուշանում են,
    որովհետև իմ պես կանայք
    չեն սպասում։

    Լուսանկարները՝Վիկտորիա Սամուելի ֆեյսբուքյան էջից

    7
    Թեգեր: Վիկտորիա Սամուել

    Մեկնաբանություններ

    ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

    Հուլիսի 15-ը` Սպիտակի օր

    Հեղինակ՝ Սվետլանա Թորոսյան
    17/07/2022
    0
    60

    Սպիտակը այսօր ավելի գունագեղ և մարդաշատ էր։ Սպիտակ քաղաքի ծննդյան օրը տոն է ամեն մի սպիտակցու համար, սակայն, համերգներին և...

    Կարդալ ավելին
    ճանապարհորդություն

    Տավուշի բնաշխարհը (ֆոտոշարք)

    Հեղինակ՝ Մերի Գևորգյան
    13/07/2022
    0
    51

    Կարդալ ավելին
    երկրաշարժ

    9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում. կան զոհեր

    Հեղինակ՝ journews
    02/07/2022
    0
    41

    Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին Իրանի Իսլամական Հանրապետության` Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից...

    Կարդալ ավելին
    Երաժշտություն

    50 Cent-ը Հայաստանում համերգ կունենա

    Հեղինակ՝ Գոհար Լորիս-Ռուսո
    26/06/2022
    0
    81

    Հայա փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում՝ Երևանի Հրազդան մարզադաշտում, տեղի է ունենալու աշխարհի հայտնի ռեփ կատարող 50 Cent-ի համերգը։ Հանդիսատեսի...

    Կարդալ ավելին

    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը JourNews.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց JourNews.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

    Follow Us

    contact@Journews.am

    © 2021-2022 JourNews.am

    • Մուտք
    Ոչ մի արդյունք
    Դիտել բոլոր արդյունքները
    • Գլխավոր
    • Ժամանց
    • Մշակույթ
    • Առողջություն
    • ֆիլմ աշխարհ
    • տեխնոլոգիա
    • Սպորտ
    • Ռադիո

    © 2021-2022 JourNews.am

    Welcome Back!

    կամ

    Login to your account below

    Forgotten Password?

    Retrieve your password

    Please enter your username or email address to reset your password.

    Մուտք գործել

    Add New Playlist

    0:00
    0:00