«Տրամադրված չենք շարունակել արձակուրդը»,- Կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նշեց, որ կվերսկսեն առկա ուսուցումը՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ համաձայն Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի:
«Բուհերն էլ՝ այո, մենք առաջարկել ենք մինչև 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, բայց ցանկություն ունենք 15-ից կրկին անցնել առկա ուսուցման համակարգի՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները»,- հավելեց նախարարը:
Մեկնաբանություններ