Նկարում 7-ամյա Միքայել Հակոբյանն է։ Ծնվել է Էջմիածնում։ Միքայելը անկախ իր փոքր տարիքից հասցրել է բազմաթիվ հաջողությունների հասնել։ Միքայելը այժմ մեծ հայտնիություն է վայելում։ Անհնար է 7-ամյա հրաշքի նկատմամբ անտարբեր մնալը։ Հրաշամանուկը գլուխ է հանում նկարչական արվեստից,անգիր գիտի Մենդելեևի պարբերական աղյուսակը։ Միքայելը շատ հետքաքրքիր զրուցակից է։ Նա կարող է պատմել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հրաշքների մասին:
Միքայել Հակոբյանը Էջմիածին քաղաքից դարձել է <Վունդերկինդներ> նոր շոուի 10 մասնակիցներից մեկը։ Հաղորդումը թողարկվել է <Պյատնիցա> հեռուստաալքով;Նրան ընտրել են առցանց քասթինգի արդյունքում՝ 110 հայտերից։Նկարահանումներից հետո Մոսկվայի հայ համայնքն առանձին հանդիպում է կազմակերպել Միքայելի հետ։Նրան պարգևատրել են պատվոգրերով ու հոբելյանական ոսկե մեդալներով։
Նա էքստեռնով մեկ տարվա ընթացքում միանգամից երկու դասարան է ավարտել։Սեպտեմբերի մեկին տղան երրորդ դասարան է գնացել։Երազում է ամենագետ դառնալ ու թռչել տիեզերք։Փոքրիկի սիրելի մոլորակը Մարսն է։Տղան ուսումնասիրում է աշխարհի քարտեզը,կարդում և թարգմանում է անգլերենից հայերեն։3,5 տարեկանից զբաղվում է շախմատով։
Միքայելը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ,որոնք տեղ են գտել <Դյուցազնագիրք>հայկական ռեկորդների ժողովածուում։Իր առաջին ռեկորդը սահմանել է 4 տարեկանում։Հուսանք փոքրիկը նորանոր բարձունքների կհասնի։
Նյութի աղբյուրը՝Սպուտնիկ Արմենիա։
Մեկնաբանություններ