Այսօր՝ հունվարի 6֊ին, Հայրավանքում պատմության մեջ առաջին անգամ՝ ձեռամբ Հայրավանքի վանահայր, հոգեշնորհ հայր Բաբկեն Վարդապետ Սալիբիյանի կատարվեց Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։
Արարողության ընթացքում կատարվեցին սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ։ Հանդիսավոր բերվեց նաև սուրբ Մյուռոնի աղավնին։ Պատարագիչ Վարդապետ Սալիբիյանը շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցրեց ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը <<Պահապանիչ>>֊ի ժամանակ հանեց և տվեց խաչի կնքահորը, ով հանդիսացավ Սասուն Համբարձումյանը։
Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։
Մեկնաբանություններ