Ապրիլյան պատերազմի հաղթանակած հերոս Ադամ Սահակյանի եղբոր կինը, փոքրիկ Ադամի մայրիկը` Անի Ամիրջանյանը գրառում է կատարել կիսվելով լուսանկարով.
Հին հայերի կենցաղում գորգը մեծ դեր ուներ ու դրա հետ կապված ամեն բան հատուկ ծիսակարգ էր հիշեցնում։ Օրինակ՝ գորգի կտրման արարողությունը, որի ժամանակ գորգը կտրելիս երեխա ունենալ ցանկացող կնոջը նստեցնում էին դազգահի տակ, որ կտրված գորգը վրան ընկներ ու հավատում էին որ պտուղը չի ուշանա…
Ադամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց…
Մեկնաբանություններ