Ադրբեջանը դեկտեմբերի 4-ին Հայաստանին է փոխանցել հայկական ծագում ունեցող 10 զինծառայողի. այս մասին գրում է ադրբեջանական մամուլը` հղում անելով այդ երկրի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի ՊԱԾ–ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանին փոխանցված զինծառայողները 2021 թվականի նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականներն են։ Ըստ հաղորդագրության` միաժամանակ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել է ականապատ տարածքների քարտեզներ։ Ադրբեջանի ՊԱԾ–ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը երախտագիտություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելու միջնորդության համար»։
Մեկնաբանություններ