New York Times-ի հաղորդմամբ` Բալթիմորում հիվանդ տղամարդուն հաջողությամբ փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ։Վիրահատությունը տևել է 8 ժամ։ Այն իրականացվել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից։Սա մարդուն խոզի սրտի 1-ին հաջող փոխպատվաստումն է: Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Ներկայում ԱՄՆ-ում մոտ 110 հազար մարդ սպասում է օրգանների փոխպատվաստման, նրանցից մոտ 6000-ը տարեկան մահանում է՝ այդպես էլ չհասնելով իր հերթին։
Մեկնաբանություններ