Այսօր դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է՝ 1913, ապրիլի 5, Թիֆլիս։ Դերասանական կարիերան սկսել է 1931 թվականին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1934-1937 թվականներին Շերենցն ուսուցանում է Մոսկվայի հայկակական թատրոն-ստուդիայում։ 1937-1968 թվականներին Շերենցն աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1968 թվականից սկսած Շերենցը դերեր է ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է նշել «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Սերոբի ծառը» (ֆիլմ), «Խաթաբալան» և «Խնձորի այգին»։
Մեկնաբանություններ