1.Նյու-Յորք՝ աշխարհի ամեանհետաքրքիր քաղաքը:
Նյու-Յորքը Ամերիկայի խորհրդանիշն է: Այստեղ է գտնվում նաև Ազատության արձանը: Այս քաղաքը հայտնի է իր շքեղ ճարտարապետությամբ: Անհավանական է, որ մարդիկ կարողացել են նման շենքեր կառուցել դեռ 100 տարի առաջ:
2.Հռոմ՝ աշխարհի ամենահին քաղաքը:
Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Այստեղ են ծաղկել քրիստոնեությունը, հումանիզմն ու Վերածննդի դարաշրջանը: Հռոմում է կենտրոնացված աշխարհի արվեստի գլուխգործոցների մեծ մասը:
3.Բարսելոնա՝ աշխարհի ամենաանսովոր քաղաքը:
Բարսելոնան աշխարհի ոճային քաղաքներից մեկն է: Տեղացիներն առանձնանում են իրենց տաքարյունությամբ, իսկ ֆուտբոլն այստեղ ոչ թե սպորտաձև է, այլ արվեստ:
4.Միլան՝ աշխարհի ամենանորաձև քաղաքը:
Միլանը Իտալիայի արդյունաբերական կենտրոնն է համարվում, նորաձևության մայրաքաղաքը: Միլանի խանութներում հայտնվելու մասին է երազում գրեթե յուրաքանչյուր ոք:
5.Փարիզ՝ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը:
Փարիզի առավելություններից է ոչ միայն ռոմանտիզմը, այլև Էֆելյան աշտարակը և Նոտր-Դամ-դե-Պարի տաճարը: Ռեստորաններում երբեմն գները կարող են զարմացնել, սակայն Փարիզը կա ու կմնա բոլոր ժամանակների ամենառոմանտիկ քաղաքը:
6.Ռիո-դե Ժանեյրո՝ աշխարհի ամենագունավոր քաղաքը:
Ռիոն հայտնի է իր դիմակահանդեսներով: Այն հետաքրքիր է իր մշակույթով: Այստեղ կարելի է տեսնել ամենամասշտաբային հանգիստը ծովի ափերին:
7.Լոնդոն՝ ամենատրադիցիոն քաղաքը:
Ճարտարապետության առումով Լոնդոնը մի քիչ տարբերվում է մնացած քաղաքներից: Այստեղ քայլ առ քայլ կարող ես հանդիպել հին ու նոր շինությունների: Հենց դրանք են քաղաքին որոշակի գրավչություն հաղորդում:
Մեկնաբանություններ