Հուսիկ Գրիգորի Հովակիմյան` ապրիլյան և Արցախյան քառասունչորսօրյա պատերազմների հերոս:Հուսիկը ծնվել է 1996 թվականի ապրիլի 23-ին:Երեք դուստրերից հետո Հովակիմյանների ընտանիքում ծնված միակ արու զավակն էր: Անձնվեր հայորդին միշտ աչքի է ընկել հայրենասիրությամբ, ազգասիրությամբ, քաջությամբ,անվախ ու խիզախ իր տարբերվող տեսակով: Հանուն հայրենիքի նա գնաց կռվի առաջին իսկ օրվանից` ստիպելով Արտաշատի զինկոմիսարիատի աշխատակիցներին, որ իրեն էլ ուղարկեն դիրքեր, թեև ասել էին, որ արդեն հետևակայիններ պետք չեն,բայց իր համառության շնորհիվ զիջել էին:
Չլսելով ընտանիքի անդամների և ընկերների հորդորներն ու խնդրանքները` խցկվել էր ավտոբուսն ու մեկնել Գորիս:
Մարտական գործողություններին մասնակցել է Ջաբրայիլում, այնուհետև Հադրութում: Իրենից ընդամենը մեկ տարի փոքր վիրավորին օգնելու ժամանակ շտապօգնության մեքենայով իջել է Հադրութի գլխի դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել:
Ուզում էր, որ զինակիցը ապրի
<<Հո չեմ թողնի, որ արյունաքամ լինի>>, — հակադարձել է պատերազմից քարացած զինակիցներին …
Հոկտեմբերի 21-ից լուր չկար նրանից, և միայն 3 ամիս անց`2021թ. հունվարի 21֊ին, հարազատները գտան Հուսիկի մարմինը և հողին հանձնեցին Եռաբլուրում։
Հերոսի պատվին ընտանիքի անդամների կողմից կառուցվել է հուշակոթող,որը գտնվում է իր ծննդավայրում`Արարատի մարզի Բերքանուշ գյուղում:
Մեկնաբանություններ