Որևէ մտադրություն չունեմ թողնել իմ պաշտոնը, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև ինձ կվստահվի այս պաշտոնը, քանի որ կարծում եմ՝ այս պահին Առողջապահության նախարարությունը և բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը մտադիր է նրան փոխարինել:РЕКЛАМАВключить звук
Ավանեսյանը նշեց, թե երեկ Ֆրանսիայից բժիշկների խումբ է այցելել մի շարք քովիդ կենտրոններ. «Նրանք հիացած էին, թե ինչ կազմակերպված, ինչպիսի բարձր մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով են օժտված մեր բժիշկները»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ նոր սահմանափակումներ լինեն, քանի որ տեղեկություններ կան, որ, օրինակ, թատրոններ, ռեստորաններ մուտքը կարող է թույլատրվել միայն պատվաստված լինելու դեպքում, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի՝ դառնալով 7-օրյա: Ձեր կողմից ներկայացված առաջարկները ևս ներառված են, դրանք կքննարկվեն»,-ասաց նա:
Հարցին՝ նախարարությունը մոնիթորինգ անո՞ւմ է՝ հայտնաբերելու այն բժիշկներին, որոնք հակապատվաստումային քարոզ են իրականացնում, Ավանեսյանն արձագանքեց, թե այդպիսի բժիշկները շատ չեն, բայց նրանք շատ ակտիվ են:
«Նրանք օրուգիշեր զբաղված են այդ վնասարարությամբ, մոնիթորինգ իրականացնում ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերանայումներ են անելու բժիշկների լիցենզավորման գործընթացում, ապա հավելեց, որ մի շարք բժշկական կենտրոններում որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են:
Մեկնաբանություններ