Մարդու գեղեցկության գրավականը ժպիտն է և, իհարկե, գեղեցիկ ատամնաշարը:Այսօր journews.am-ի հյուրը բժիշկ-ստոմատոլոգ Էդուարդ Աղասյանն է:
-Ողջույն,բժի՛շկ Աղասյան:
-Ողջույն:
-Ինչպե՞ս եք:
-Լավ,շնորհակալություն:
-Շնորհակալ եմ իմ առաջարկը չմերժելու և ինձ ժամանակ տրամադրելու համար: Հիմա՝ տեխնոլոգիաների դարաշրջանում,շատ մեծ տեղ են գրավում սոցիալական կայքերը, և ուսումնասիրելով ձեր Instagram-ը՝ նկատեցինք,որ հետևորդների մեծ բանակ ունեք:Ներկա պահին ունեք մոտ 800 հազար հետևորդ,որը հայաստանյան պայմաներում,կարծում եմ՝ շատ է:
Բժի՛շկ Աղասյան, ես գիտեմ,որ Դուք ցանկացել եք աշխատել օդանավակայանում:Ի՞նչը Ձեզ ստիպեց ընտրել ատամնաբույժի մասնագիտությունը:
-Ընդունվեցի համալսարան՝ուսումս շարունակելու,դրանից հետո նաև կրթությունս շարունակել եմ որպես մագիստրոս և ասպերանտ:
Հետագայում Ռուսաստանում ևս կրթություն ստացա:Տարբեր երկրներում վերապատրաստումներից հետո շատ սիրեցի իմ մասնագիտությունը ու խորացա դրանում:
-Ե՞րբ է հիմնվել Vivaldi Dental Clinic-ը,և ինչպե՞ս է գաղափարը ծագել:
-Կլինիկան հիմնվել է 2018 թվականին: Հոկտեմբերին նշվեց Վիվալդիի 3 տարեկանը:Հիմնել ենք ես և ընկերս. գաղափարը ծագեց,իսկ մենք ռիսկի գնացինք, և սպասումները,ինչպես տեսնում եք,արդարացվեցին:Հենց այսպես էլ ծնվեց Վիվալդին:
-Դուք գրեթե 3 տարի է,ինչ համարվում եք «Տարվա լավագույն կլինիկան»,իսկ 2019 թվականին արժանացել եք «Խելացի մասնագետ» կոչմանը:
Դժվա՞ր չէ մշտապես առաջատար դիրքերում լինել:
-Միանշանակ շատ դժվար է,որովհետև մրցակցությունը մեծ է.մենք հիանալի մասնագետներ ունենք հանրապետությունում,շատ-շատ ատամնաբուժական հաստատություններ, և բացարձակ առաջատար լինելը դժվար է:Բայց ես ոչ ոքի ինձ մրցակից չեմ համարում՝ բոլորին միշտ մաղթելով լավագույնը:
-Ինչո՞ւ պետք է այցելել հենց Vivaldi Dental Clinic:
-Մենք ստեղծել ենք բոլոր մինիմալ պայմանները,որպեսզի հաճախորդը իրեն կաշկանդված չզգա,չլարվի.կլինիկայի աուրան վախեցնող չէ:Կլինիկան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով,աչքի է ընկնում բարեխիղճ մոտեցմամբ և հաճախորդի գրեթե բոլոր ցանկությունների իրականացմամբ:
-Ի՞նչ պրոցեդուրաներ են արվում՝ բացի ատամնաբուժությունը:
-Բացի ատամնաբուժությունը կատարում ենք նաև կոսմետոլոգիական միջամտություններ,ներարկումներ:Ես ինքս էլ անում եմ ներարկումներ,բայց ունենք նաև կոսմետոլոգ:
-Որպես քաղաքի առաջատար մասնագետներից մեկը՝շա՞տ եք հանդիպել խոչընդոտների:
-Ոչ մի մասնագետ չի կարող հարթ ճանապարհ ունենալ,դրանք անպակաս են,բայց մշտապես փորձում ենք շտկել:
-Ձեր հաջողության բանաձևը համարում եք…
-Իմ հաճախորդի գեղեցիկ և առողջ ժպիտը։
-Եվ վերջում,ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր կրտսեր և սկսնակ գործընկերներին ու ապագա բժիշկներին:
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Թատերարվեստի հնագույն ժողովուրդներից լինելով՝ հայերը շարունակում են պահպանել իրենց մշակութային հմտություններն ու կարողությունները, ձեռնարկում են հնարավոր միջոցները՝ արվեստի պահպանման և...