Մինչ ողջ ազգը մի մարդու նման ոտքի է կանգնել, որպեսզի կիսի արցախցի մեր հայրենակիցների բեռը, հայտնվել են սրիկաներ, որոնք որոշել են օգտվել իրավիճակից:
Սխեման հետևյալն է, օրավարձով 2-3 օրով տներ են վարձակալում և այդ մի քանի օրվա ընթացքում նույն բնակարանը մի քանի ամսվա վարձավճարի դիմաց վարձով են տալիս Արցախից բռնի տեղահանվածներին, որից հետո անհետանում են:
Օգտվում են հանգամանքից, որ բնակարանային ֆոնդը քիչ է, մարդիկ երբ գտնում են, անմիջապես վարձակալում են:
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական:
Գրառումը Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։
Մեկնաբանություններ