Ռիո դե Ժանեյրո քաղաքը մոտ երկու դար եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, 1763-ից 1815-ը պորտուգալական գաղութատիրական ժամանակաշրջանում, իսկ 1815-1960 թվականներին եղել է անկախ Բրազիլիայի մայրաքաղաք։ Ռիոն անվանում են նաև Cidade Maravilhosa կամ «հրաշալի քաղաք»։ Ռիո դե Ժանեյրոն հարավային կիսագնդի ամենաշատ այցելվող քաղաքն է, որը հայտնի է իր բնական միջավայրով, սամբայով, Բոսսա-Նովայով և լողափներով։ որոնցից առավել հայտնի են Բառա դե Տուժիկան, Կոպակաբանան, Իպատեման և Լեբլոնը։ Այլ տեսարժան վայրերի շարքում կարելի է առանձնացնել Քրիստոսի արձանը Կորկովադու լեռան վրա, Պաո դե Աշուկար լեռը, Սամբադրոմը, որը օգտագործվում է կարնավալների ժամանակ և «Մարականան»՝ աշխարհի խոշորագույն մարզադաշտերից մեկը։
Մեկնաբանություններ