Զրույց ժամանակակից գրող և սցենարիստ Բոյաջյան Արմինեի հետ
Աշխարհում ամենասիրուն ու տաք անկյունը…
Իմ ընտանիքը…
Սիրելիի գիրկը…
Երևանը…
Գրականությունն ու սերը…
Գրականությունը սիրո բառե շապիկն է։
«Նկարում եմ նապաստակ»-ը …
Մեր կյանքում միշտ հասունանում է մի պահ, երբ վերադառնում ենք մանկություն և փորձում նկարել բոլոր չնկարված նապաստակները։
Ներել կարողանալը…
….Տրված է ուժեղներին։
Ապրելով արվեստում և արվեստի հետ…
Արվեստը որքան մասնագիտության հարթակ է, այնքան էություն է։Արվեստով սարսափելի բարդ ու անասելի հեշտ է ամեն ինչ։
Արվեստը չի ծերացնում։
Արվեստը երազելու հնարավորություն է տալիս։
Արվեստն իրականության ամենախորքն է տանում և,միեւնույն ժամանակ, այն փախուստ է իրականությունից։
Արվեստը ճաշակ է, միտք, ապրում։
Սիրել կյանքը…
Սիրի´ր կյանքը, թե չէ կմեռնես…
Գտնելն ու գտնվելը…
Երևի իրական երջանկությունն է գտնելն ու գտնված լինելը. այդպես ամբողջանում է նախասահմանության փազլը։
Ինքնաճանաչումը…
Միակ ճշմարիտ ճանապարհն է։
Երևանյան գիշերները…
Ամենասիրելի ու տաք գիշերներն են։
Սեփական գրի հետ մենակ մնալը…
Դա տեղի է ունենում միայն ստեղծագործելու պրոցեսի ժամանակ։ Գրելուց հետո համարյա չեմ էլ բացում (եթե հարկ չկա ինչ-որ տեղ ուղարկել):
Ամեն օրը…
Ամեն օրը Աստծուց պարգև է։ Անհրաժեշտ է թանկ գնահատել այն, ինչ ունենալու համար մեզնից ոչ ոք ոչ մի ջանք չի գործադրել և գիտակցել, որ մեր հանդեպ պարզապես շռայլ է գտնվել Նվիրողը…
Մեկնաբանություններ