Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Գոռ Աբրահամյանը նշել է, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ: https://armenpress.am/arm/news/1072787.html?fbclid=IwAR0NZghqim6RGIiK—gxGlmyYyl-WVEWNLoQ0jmIp3yb62zrc2dvt6j3KVs
Մեկնաբանություններ