Ինչքան էլ վերջին ժամանակներում ֆուտբոլում դարպասապահներն աչքի են ընկնում ոտքով վարժ խաղով, այնուամենայնիվ ֆուտբոլային հանդիպմանը հետևելիս հաճախ չենք տեսնի դարպասապահին գոլ խփելիս։ Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած 6 դարպասապահներին։
6. Ռենե Իգիտա

Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Ռենե Իգիտան շատերին հայտնի է Անգլիայի հավաքականի դեմ խաղում իր <<կարիճաձև>> սեյվով։ Արի ու տես, որ դա իր կարիերայի միակ հիշվող պահը չէ։ Իր կարիերայում Ռենեն խփած գնդակների թիվը հասցրել է 41֊ի։
5. Դիմիտր Իվանկով

Բուլղարացի դարպասապահը (ինչպես վեցնյակի մեծամասնությունը) հայտնի է 11֊մետրանոցների իրացումներով։ Իվանկովը հեղինակել է 42 գնդակ։
4. Ջոնի Վեգաս Ֆերնանդես

Պերուի առաջնության ամենահավատարիմ դարպասապահը հեղինակել է 45 գնդակ։
3. Խորխե Կամպոս

Ֆուտբոլի պատմության ամենակարճահասակ դարպասապահներից մեկը (168 սմ) դարձել է 46 գոլի հեղինակ։
2. Խոսե Լուիս Չիլավերտ

Միակ դարպասապահը պատմության մեջ, ով դարձել է հեթ֊տրիկի հեղինակ։ Պարագվայցու գոլերի թիվը կարիերայում հասնում է 67֊ի։
1. Ռոժերիո Սենի

Մեկնաբանություններ