Դարերի ընթացքում չենք սովորել դասեր քաղել պատմությունից, բայց հիմա ժամանակն է սովորելու։ Մենք այն տղերքի հետ դադարեցինք ապրել, ովքեր հանուն հայրենիքի ընկան, բայց միևնույն ժամանակ հենց նրանց համար պիտի ինքներս մեզ ստիպենք ապրել։ Ասում են, եթե ցավ ես զգում, նշանակում է դեռ ողջ ես։
Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղի բնակիչ Բարսեղյան Ջանիբեկն է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության շնորհիվ արժանացել է ՀՀ ԶՈւ լավագույն զինվորի կոչմանը։
Երբ խոսում ես այս համեստ, պայծառ և կիրթ երիտասարդի հետ, մտքովդ էլ չի անցնում՝ ինչպիսի դժվարությունների միջով է անցել։ Պատերազմի սկսվելուն պես մարտական գործողությունների մասնակից է դարձել Ասկերանի, Մարտակերտի շրջաններում և Շուշիի քառամատույցներում։
Մարտի դաշտում իր հույսը դրել է սեփական անձի և Տիրոջ ողորմածության վրա, մարտական ընկերների հետ շատ անելանելի իրավիճակում է հայտնվել, ունեցել են նաև տեխնիկայի զգալի կորուստներ, սակայն շարունակել են կռվել հանուն հայրենիքի և սուրբ հավատի։
Այսօր սահմանին կանգնած զինվորներին ինքն է բարեմաղթանք հղում, ցանկանալով երջանկություն, կամք և կորով դժվարությունների հաղթահարման գործում, նաև ուրախ ու հաճելի ծառայություն:
Մեկնաբանություններ