Բանասիրությունից մինչև բլոգինգ․Բուսակեր դառնալու որոշման,ընկերների,մոտիվացիայի,քննադատությունների և առհասարակ իր կյանքի մասին Journews․am-ին պատմել է երիտասարդության շրջանում առավել հայտնի և սիրված բլոգեր Եվա Ղարիբյանը։
-Ողջույն,Եվա,շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար։Հարցազրույցը սկսենք ձեր կենցաղից։Ձեր հետևորդները և ոչ միայն գիտեն,որ Դուք բուսակեր եք։Ի՞նչպես եկաք այդ որոշմանը,ի՞նչը եղավ ձեր մոտիվացիան և արդյո՞ք դժվար չէ լինել բուսակեր։
-Ողջույն։Բուսակեր դարձել եմ մոտավորապես 5 տարի առաջ,երբ նոր էի սկսում ուսումնասիրել շրջակա միջավայրը,կենդանական աշխարհը։Այս ամենն ուսումնասիրել եմ ընկերուհուս հետ,ով ապրում էր Հոլանդիայում։Նրանք ունեին հատուկ դաս,որը կոչվում էր«Շրջակա միջավայր»։Ընկերուհիս ամռանը գալիս և պատմում էր դասերի մասին։Երբ պատմում էր հասկացա,որ շատ բուսակերների մտքերի,տեսակետների հետ համաձայն եմ։Սկսեցի կարդալ,ուսումնասիրել և դարձա բուսակեր։Մոտիվացիան շատ մեծ էր այդ պատճառով էլ մսակերից դեպի բուսակեր անցումը շատ հեշտ տեղի ունեցավ և մինչ օրս հազվադեպ է լինում,որ ինչ-որ խնդիրների առաջ եմ կանգնում։
-Հաճա՞խ եք քննադատություններ ստանում։
-Քանի որ ես իմ տեսակով այնպիսին եմ,որ ընդհանրապես մարդկանց չեմ քննադատում,իսկ եթե քննադատում եմ,ուրեմն դա իմ արժեքների հետ չհամապատասխանող միտք է։Հիմնականում իմ ընկերների,ծանոթների կողմից չեմ ստանում քննադատություն,իսկ եթե ստանում եմ ,դա լինում է առողջ։Միշտ չէ,որ ստացվում է առողջ կերպով ընդունեմ,որովհետև ամեն դեպքում դժվար է քո մասին ինչ-որ քննադատություն ստանալը,հատկապես երբ գիտես,որ դա ճիշտ է։Անկախ ամեն ինչից ես աշխատում եմ այդ ուղղությամբ,որովհետև սա կյանքի գլխավոր փուլ եմ համարում։Ինչ վերաբերում է անծանոթների քննադատություններին,դրանց վրա չեմ կենտրոնանում։
-Ձեր հետևորդներից երևի շատերը գիտեն,որ Դուք մասնագիտությամբ բանասեր եք․Ինչպե՞ս եկաք այն մտքին,որ պետք է բլոգերությամբ զբաղվեք,ինչպե՞ս կպատկերացնեիք Ձեր կյանքը,եթե չզբաղվեիք բլոգերությամբ և չունենայիք այն հաջողությունները այս ոլորտում, որն ունեք հիմա։
—Իմ մասնագիտությունը ինձ հետ կապ չունի։Պլաններ ունեմ ապագայում ուրիշ մասնագիտություն ձեռք բերել։Բլոգինգով սկսել եմ զբաղվել շատ վաղուց դեռ Snapchat-ից,Facebook-ից,երբ ընկերներիս համար օրս էի նկարում,ստատուս գրում,մինչև հասկացա,որ նաև անծանոթ մարդիկ են սկսել ինձ հետևել ու հենց այդպես բլոգինգը դարձավ ֆինանսի և առօրյայի մի մաս։Չեմ պատկերացնում անկեղծ,որ չեմ զբաղվի բլոգինգով,եթե նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ չհետևեն,միևնույն է շարունակելու եմ օրս նկարել ընկերնրիս համար։
-Հատկապես ի՞նչն եք կարևորում Ձեր լսարանում ու ըստ ձեզ կարողացե՞լ եք որևէ կարծրատիպ փոխել հայկական բլոգինգում։
-Իմ լսարանում գնահատում եմ,որ չկան քննադատություններ ու ստեղծվել է ապահով միջավայր։Ես հանգիստ կարողանում եմ կիսվել իմ մտքերով առանց որևիցե վախի։
-Շնորհակալ եմ,հիմա կխնդրեմ՝շարունակեք միտքը։
Եթե չլիներ բլոգինգը,ես կզբաղվեի․․․
—Եթե չլիներ բլոգինգը,զբաղվելու ու կյանքս ապրելու էի ոնց որ հիմա։Ես ունեմ իմ հիմնական աշխատանքը,ընկերները,զբաղմունքները։
-Ես ինձ չեմ պատկերացնում առանց․․․
-Ես ոչ մի հնարավոր սցենարով ինձ չեմ պատկերացնում առանց իմ ընկերների։Իմ հետևորդները գիտեն,որ մեծ ընկերական շրջապատ ունեմ,ու դա իմ հարստություններից մեկն է։Փորձում եմ միշտ իրենց հետ անկեղծ լինել ու դրա հաշվին էլ ունեմ շատ անկեղծ ու հավատարիմ ընկերներ։
-Ես երբեք․․․
-Ես երբեք հաստատ չեմ դավաճանի։
-Իմ ամենասիրելի բլոգերը․․․
-Իմ ամենասիրելի բլոգերը Սադիան է(Pickuplimes):Սադիան իր բլոգում կիսվում է բուսական բաղադրատոմսերով ու նաև բույսերի խնամքով։
-Իմ կարգախոսը․․․
-Եղիր քո կյանքի գլխավոր հերոսը։
-Ինձ հետևում են․․․
-Ինձ հետևում են,որովհետև անկեղծ եմ լսարանիս հետ։
-Եվա,հարցազրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաս բոլորիս։
-Ամենամեծ խորդուրդը,որպես բլոգեր և որպես մարդ,ով իր ամբողջ կյանքը դնում է բոլորի դիմաց,ուզում եմ ասել,որ բոլորս էլ սխալվում ենք ու ունենում ենք ձախողումներ և եթե որևէ բան չի ստացվում ձեզ մոտ մի նեղվեք և առաջ նայեք։
Մեկնաբանություններ