Վերջին շրջանում մեծացել է երիտասարդների հետաքրքրվածությունը թանգարանների և մշակութային ցուցադրությունների հանդեպ։ Ուսումնասիրությամբ նկատեցինք, որ շատերը իրենց սիրելի վայրն են սկսել համարել Հայաստանի նկարիչների միության շենքի առաջին հարկում գտնվող ցուցասրահը։ Այստեղ ցուցահանդեսները պարբերաբար թարմացվում են։
Հոկտեմբերի 14-ից գործում է Մհեր Չատինյանի՝ «Ամենը ձեզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Չատինյանի կտավներում գույները և հերոսները մի առանձին աշխարհ են, առանձին «պատմվածք», որը այնքան հաճելի է կարդալ։ Ներկայացնում ենք մի քանի նկարներ, որոնք, վստահաբար, ձեզ կստիպեն բաց չթողնել այս ցուցադրությունը։ Հետագա ցույցադրությունների մասին կարող եք տեղականալ՝ այցելելով Աբովյան 16՝ Հայաստանի նկարիչների միության շենք։
Մեկնաբանություններ