Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց և 11:7 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Արթուր Չեբորդաևի նկատմամբ:
Նախօրեին Հայաստանի հավաքականից Վագեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալակիր:
Մեկնաբանություններ