«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը: Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում լճի բուսական ու կենդանական աշխարհն են պատկերված:
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ:
<<Ըստ Diving in Armenia ֆեյսբուքյան էջի սրանք մարդկային ոսկորների գտածոներ են, որոնք հայտնաբերվել են խորտակված ձկնորսական նավի մոտակայքում, հավանաբար 17_րդ դարի>>
Previous
Next
Մեկնաբանություններ