<<Ռուսաստանի համար աղետ կդառնա մոտ ապագայում Ուկրաինա ներխուժելը:>>
Ջո Բայդեն
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը BBC-ի լրատվական կոնֆերանսին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի «լուրջ և թանկ» գին վճարել ներխուժման համար, սակայն նշել է, որ աննշան հարձակման դեպքում պատասխանը այլ կլինի:
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ռուսական կողմից կատարված յուրաքանչյուր քայլ կհանդիպի կոպիտ և արագ հակահարվածի «Արևմուտքի» կողմից:
Ըստ BBC-ի տեղեկությունների Վլադիմիր Պուտինը բազում պահանջներ է ներկայացրել <<Արևմուտք>>-ին՝ պնդելով, որ Ուկրաինան երբեք չի միանալու ՆԱՏՕ-ին և չի հրաժարվելու Արևելյան Եվրոպայում զինված ակտիվության մեջ ունեցած պաշտպանական կապերից:
<<Մենք պարզել ենք մեզ համար, որ դեպի արևելք շարժվող տարածքային որևէ առաջխաղացում ՆԱՏՕ-ի կողմից անընդունելի է ,- ասել է Պուտինը անցած ամիս ։>>,- հայտնում է BBC-ին:
<<Ուկրաինայի սահմանին կուտակված ռուսական զորքերի հստակ նպատակները անհայտ են, սակայն շատերը հավատում են, որ սա սադրանք է` ուղղված արևմուտքի երկրների, որպեսզի ավելի լուրջ մոտենան Ռուսաստանի պաշտպանական պահանջներին:
Հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպե է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներին, որպեսզի համակարգեն Ուկրաինա հնարավոր ներխուժման նկատմամբ Արևմտյան կողմի ռազմավարությունը: Որոշ ժամանակ առաջ Բլինկենը զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա շատ կարճ ժամանակահատվածում: >> BBC
Բայդենը հունվարի 19-ին ասել է. << Տարբերություններ կան ՆԱՏՕ-ի մեջ՝ կապված, թե ինչ են ուզում երկրներն անել՝ կախված ստեղծվող իրավիճակներից: Եթե ռուսական ուժերը հատեն սահմանը…, կարծում եմ՝ ամեն բան կփոխվի: Դուք կտեսնեք, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի ներխուժման դեպքում՝ կախված վերջիններիս կատարած քայլերից: >>
Սպիտակ տունը շտապեց պարզաբանել ԱՄՆ-ի դիքորոշումը Բայդենի մեկնաբանությունից հետո։ « Եթե ռուսական զորքերը որևէ շարժ կատարեն ուկրաինական սահմանի երկայնքով, դա կհամարվի վերսկսված ներխուժում և կստանա արագ, կոպիտ և միավորված պատասխան ԱՄՆ-ից և դաշնակիցներից,- ասել է մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
<<Ի պատասխան Կրեմլը հայտնել է, որ որևէ զգուշացում Ռուսաստանի համար աղետալի հետևանքների վերաբերյալ չի օգնելու նվազեցնել լարվածությունը, այլ ընդհակառակը՝ կարող է ավելի անկայուն դարձնել իրավիճակը: Ռուսաստանն ասում է, որ Արևմուտքը և Ուկրաինան ստեղծում են տեղեկատվական քարոզարշավ, որպեսզի թաքցնեն իրենց սեփական ագրեսիվ գործողությունները: Ռուսաստանի արտգործնախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ հաջորդ քայլերը կարող են ստեղծել աղետալի հետևանքներ և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ պաշտպանության համար։ >>,- հայտնում է BBC-ին։
Ի՞նչ է ուզում Վլադիմիր Պուտինը՝ ըստ BBC-ի։
<< Ռուսաստանի նախագահը երկար ժամանակ է, ինչ պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է 1990թ․-ին տված երաշխիքը, ըստ որի ՆԱՏՕ-ն չի ընդլայնելու իր ազդեցության սահմանները դեպի արևելք։ Մեկնաբանությունները տարբերվում են Սովետական առաջնորդ Միխայիլ Գորբաչովին տրված խոստումներից, սակայն պարզ է, որ Պուտինը հավատում է, որ երաշխավորում եղել է։>>
<<Այդ ժամանակվանից հետո Եվրոպայի կենտրոնական և արևելյան երկրներից մի քանիսը, որոնք գտնվում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ կամ ազդեցության տակ, միացել են ՆԱՏՕ-ին։ Դրանցից չորսը՝ Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմանակից են Ռուսաստանին։
Ռուսաստանը առգրավել և կցել է Ղրիմի թերակղզին իրեն 2014 թվականին, երբ ուկրանացիները տապալեցին իրենց ռուսամետ իշխանությանը։ Դրանից սկսած ուկրաինական զորքերը շրջաափակված են Ռուսաստանի կողմից աջակցվող ապստամբների հետ պատերազմի մեջ Ռուսաստանի արևելյան սահմանի մոտ։ Կան վախեր, որ այս ընդհարումը, որը խլեց 14000 կյանքեր, ստիպեց շուրջ 2 միլիոն մարդկանց լքել իրենց տները, կարող է կրկին բռնկվել, և ռուսական զորքերը կարող են հատել սահմանը։>>,- հայտնում է BBC-ին։
Հիշեցնենք, որ այսօր Ժնևում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Ահա, թե ինչ է ասել Լավրովը լրագրողներին․ << Այսօր ես անկեղծ խոսեցի Էնթոնի Բլինկենի հետ ունեցած բանակցություններում։ Տխուր է, որ հասուն մարդիկ զբաղվում են նման բաներով, համեմատում են՝ ով է ավելի լավը։ Մենք կարող էինք դրա փոխարեն ավելի հասուն կերպով մտածել՝ ինչպես ապրել ժամանակակից աշխարհում, որպեսզի այն լինի ապահով կլիմայական փոփոխությունների և այլ համաշխարհային վտանգների (ահաբեկչության, թմրանյութերի տարածման, մարդկանց առողջության, որը ենթարկվում է մեծ վտանգի համավարակի պատճառով) տեսանկյունից։ Ահա թե ինչով է պետք զբաղվել, որի փոխարեն մենք ռուս-ամերիկյան հարաբերություններում քննարկում ենք, թե ինչպես է իրեն զգում Զելենսկին և նրա կառավարությունը։ Սա սխալ է, մենք չենք հավակնում ազդեցության գոտիներին, սակայն այն, ինչ անում է ՆԱՏՕ-ն Ուկրաինայի նկատմամբ ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն տեսնում է Ուկրաինային իր ազդեցության տակ։>>
BBC-իի նյութը այստեղ՝ https://www.bbc.com/news/world-europe-60061300
Մեկնաբանություններ