Կորեական դրամաները, առավել հայտնի որպես K-dramas և K-dorama, հեռուստասերիալներ են կորեերեն լեզվով՝ ստեղծված Հարավային Կորեայում։ Այստեղ դրամաներ սկսեցին հեռարձակել 1960 թվականից։
Կորեական դրամաները սովորաբար նկարահանվում են մեկ պրոդյուսերի և մեկ սցենարիստի օգնությամբ։ Հիմնականում սերիալները ունենում են մեկ եթերաշրջան՝ 12-24 սերիա տևողությամբ։ Դրամաները հեռարձակվում են տարբեր հեռուստալիքներով՝ Seoul Broadcasting System (SBS), Korean Broadcasting System (KBS), Munhwa Broadcasting Corporation (MBC) և այլն։
Ներկայումս կորեական դրամաները համարվում են ամենադիտվածն ու քննարկվածը ողջ աշխարհում։ Դրամաներ նայում են աշխարհի ավելի քան 100 երկրում։ Դրամաների գրանցած հաջողությունները անտարբեր չթողեց նաև NETFLIX ընկերությանը և արդեն 2017 թվականից սկսած, համագործակցելով կորեական ամենահեղինակավոր հեռուստաալիքների հետ, իր կինոշուկայում առանձին տեղ հատկացրեց դրամաների համար։ Արդյունքն իսկապես ապշեցնող էր։ Կարճ ժամանակ անց այն գերազանցեց սպասելիքները ու դարձավ հարթակի ամենաշատ դիտվող բաժիններից մեկը․ ապացույցն է 2021 թ-ին հեռարձակված ու միաժամանակ մի քանի ռեկորդ սահմանծ ”Squid Game“-ը։
- Իսկ ինչո՞ւ են նայում կորեական դրամաներ
Կորեական դրամաների մեծ մասը բաղկացած է 16 կամ 20 սերիայից: 1 էպիզոդի տևողությունը 1 ժամ է: Յուրաքանչյուր սերիայի այդ 1 ժամվա ընթացքում հանդիսատեսը կարողանում է իրեն զգալ դրամայի մի մաս, ապրել, պայքարել, սիրել հերոսների հետ մեկտեղ։
Նկարահանումերը ոչնչով չեն զիջում ամերիկյան կամ եվրոպական սերիալներից․ մատուցում են ոչ միայն ռեալ կյանքում պատահող իրադարձությունները, այլ նաև ժանրային առումով են բազմազան․ արկածային, ֆանտաստիկ, մելոդրամա, սարսափ, մարտաֆիլմ և այլն․․․
Դերասանների ընտրությունը ևս կարևորվում է․ երբեն միլիոնավոր վոներ են ծախսում՝ դրամայում հայտնի ու սիրված դերասանի կամ մեկ այլ բնագավառի արտիստի ներգրավելու համար՝ արդեն իսկ ապահովելով որոշակի լսարան։
Ստորև ներկայացվում է Netflix-ի հեռարձակած դրամաներից 20-ը, որոնք մի շարք հաջողություններ են գրանցել ամբողջ աշխարհում։
Կորեական դրամաներ նաև Հայաստանում են դիտում և բավական մեծ լսարան ունեն։
Մեկնաբանություններ