Մելբուրնում ընթացող Ավստրալիայի թենիսի բաց առաջնության 3-րդ շրջանում ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ։ 25-ամյա Խաչանովին արդեն 8-րդ անգամ չհաջողվեց հաղթել փորձառու իսպանացուն։
Ռաֆան Կարեն Խաչանովին հաղթեց ընդհանուր 3-1 հաշվով։ Կարենը միավոր վաստակեց միայն երրորդ սեթում։
Չորս սեթի արդյունքում գրանցվեցին 6-3, 6-2, 3-6 և 6-1 հաշիվները։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը մասնակցում էր չորրորդ անգամ։
Նշենք, որ մրցաշարը, որին մասնակցում է 128 թենիսիստ, սկսվել էր հունվարի 17-ին և կանցկացվի մինչև հունվարի 30-ը։ Հաջորդ շրջանում Նադալը կմրցի Մանարինո-Կարացև զույգի հաղթողի հետ։
Մեկնաբանություններ