Հայազգի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը (Մամեդովան) Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմում հանդես գալուց զատ հաճախ մարզվում է ակումբի հիմնական կազմի հետ (գրում է BILD-ը)։ 18-ամյա հարձակվողը լավ տպավորություն է թողել գերմանական ակումբի մարզչական շտաբի և հատկապես գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի մոտ։ Նշանակալի է նրա գրանցած արդյունքը նախորդ երեքշաբթի օրվա մարզման ընթացքում, որով նա լավագույնն էր դարպասին հարված կատարածների միջև։
Ինչ վերաբերում է նրա ծագմանն ու ազգանվանը։
Ըստ համացանցային շշուկների՝ նրա հայրը՝ Աղվան Գևորգյանը, և մայրը՝ Երանոսյան ազգանվամբ (անունը չի նշվում), Գերմանիայում են՝ որպես ադրբեջանցի փախստականներ (այստեղից էլ Մամեդովա ազգանունը)։
Իսկ ինչու՞ հենց ադրբեջանցու անվան տակ։ Ասում են՝ Գերմանիայում և մի շարք այլ եվրոպական պետություններում ադրբեջանական անձնագրով մարդկանց վերաբերվել են ավելի մեղմ և թղթաբանություններն ավելի հեշտ են կատարել։ Հրանտ-Լեոնը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայում։ Սոցիալական հարթակներում հետևելով ֆուտբոլիստին՝ կնկատենք փաստեր այն մասին, որ նա հայ է՝ չնայած ծնողների քաղաքացիությանը։
Ի դեպ, Երիտասարդական Չեմպիոնների լիգայի երեկ կայացած «Բենֆիկա» — «Բավարիա» (4-0) հանդիպմանը Հրանտ-Լեոնը մասնակցել է ամբողջությամբ։
Մեկնաբանություններ